Սեպտեմբերի 11-ին, ժամը 12:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի (վարորդ՝ Կ. Ժ., 1977 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը՝ մոտ 20 մետր, ինչի հետևանքով Կ. Ժ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Ա. Մ.-ն (1974 թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտմեքենային:
Փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը