«Ժողովուրդ» թերթը գրում է. «2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցի շուրջ մասնագիտական թեժ քննարկումներ են սկսվել: Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում բողոքարկել է վերաքննիչ դատարանի որոշումը՝ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին: Ու մինչ վճռաբեկ դատարանում կքննվի այս հարցը, ՀՔԾ-ն Քոչարյանի համար որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: ՀՔԾ-ն այս քայլին գնացել է այն բանից հետո, երբ Քոչարյանը ցանկացել է մեկնել արտերկիր: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ հիմա վճռաբեկ դատարանը գտել է այս հարցից գլուխն ազատելու ձևը: Դատական համակարգում եկել են այն եզրակացության, որ եթե դատախազությունը բողոք է բերել կալանավորելու պահանջով, իսկ ՀՔԾ-ն էլ Ռ. Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, ապա կիրառության մեջ է մտնում ՀՀ քրդատօր 134 հոդվածի 4-րդ կետը, ըստ որի` «խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված»: Այսինքն՝ Քոչարյանը կարող է չկալանավորվել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը