«Ժամանակ» թերթը գրում է. «Փաստաբան Հակոբ Ճարոյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։
Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի 2018թ. հուլիսի 11-ի հրամանով՝ Երեւան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնին: Ճարոյանի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազը կատարել է ՀՀ Քր.օր.-ի 308-րդ հոդվածով նախատեսված հանցարարք, քանի որ ինքը, 2016-ի մայիսից սկսած, Երեւան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանի կողմից ՀՀ Քր.օր.-ի 308-րդ, 311-րդ եւ 351-րդ հոդվածներով նախատեսված հանցարարքներ կատարելու վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի եւ ՀՀ ՀՔԾ-ի պետի անուններով, մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել դրա վերաբերյալ, այդ գործով դատարան հայցադիմումներ են ներկայացվել, սակայն հաղորդումներին ընթացք չեն տրվել, նյութեր չեն հավաքվել, եւ քրեական գործ չի հարուցվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը