«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պաշտոնապես մեկնարկում է մայրաքաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը․ չնայած հանուն արդարության նշեմ, որ դե ֆակտո վաղուց էր մեկնարկել։
Այս քարոզարշավը, հուրախություն ինձ, էականորեն տարբերվելու է նախորդներից։ Երկրում ստեղծվել է քաղաքական այնպիսի իրավիճակ, որ ուժերը քարոզարշավը չեն կառուցելու իրար վրա ցեխ շպրտելու «մեթոդաբանությամբ»։
Կամա թե ակամա անցում ենք կատարում նոր փուլ՝ ընտրություն, որը հիմնված է ծրագրերի և անձանց վարկանիշների վրա։
Իսկ այժմ ծրագրերից․ մտավախություն ունեմ, որ վերջիններս կրկին կարող են կենաց հիշեցնել։ Այնպես որ խնդրանքս բոլոր քաղաքական ուժերին․ խոստումներից առաջ նշել՝
• Որքա՞ն է ռեֆորմի ծախսը
• Ինչպե՞ս է այն գնահատվել
• Առկա՞ են արդյոք այն գումարները, որոնք անհրաժեշտ են նշված ռեֆորմների համար և որտեղի՞ց
• Ի՞նչ ժամկետում է իրականացվելու ռեֆորմը և ի՞նչ մեխանիզմներով
Եթե չնշվի թվարկվածներից թեկուզ և մեկը, ցավոք, բայց ծրագիրը դիտարկելու եմ որպես «բարեմաղթանք-կենաց», բայց ոչ՝ ծրագիր։
Հ․Գ․ Ցանկալի կլինի, նաև, հասկանալ՝ ավագանու ցուցակում առկա՞ է կոնկրետ ռեֆորմի պատասխանատուն, ում հետ հնարավորություն կունենանք քննարկել վերոնշյալ հարցերը»։
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը