Ում խաղն է խաղում Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին շաբաթ օրը կայացած հանդիպման գնահատականները տարբեր են։ Վարչապետի հավաստիացումները, թե այդ հարաբերությունները փայլուն են, միանշանակ չեն ընդունվում։ «Մեր հարաբերություններն այնքան կարեւոր են ու նշանակալի, որ մնացած բոլոր հարցերը երկրորդական պետք է համարվեն դրա համեմատությամբ: Եվ կարծում եմ՝ այդ տրամաբանությունը դոմինանտ է եղել հանդիպման ժամանակ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Ռուստամյանը: Նա չի կիսում տեսակետը, որ հայ-ռուսական հարաբերությունների լավ լինելը պետք է դրսեւորվի ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի դադարեցմամբ: Ասում է` դա շատ կտրուկ է: Ըստ նրա՝ առկա հարցերը քննարկվել են, բայց դիվանագիտական էթիկետը թույլ չի տա հրապարակել, ամեն դեպքում երկու երկրների համար ձեռք են բերվել կարևոր համաձայնություններ: Մտավախություններ չկա՞ն, որ Սիրիա ուղարկվող զորամիավորման պատճառով Հայաստանը կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ համագործակցությունը հումանիտար է եւ խնդիրներ չառաջացնող։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համար նախընտրության հարց է՝ ում համար ինչն է լավ ու խնդիրներ չկան․«Եթե ՌԴ-ն այլեւս զենք-զինամթերք չի վաճառելու Ադրբեջանին, իմ ընկալմամբ, խնդիրներ չկան: Եթե ՌԴ-ն Արցախի հարցում կողմնակից է լինելու ժնեւյան եւ լենինգրադյան պայմանավորվածություններին եւ սուբստանտիվ բանակցություններին, ուրեմն, իմ ընկալմամբ, խնդիրներ չկան: Եթե գազի գինն էժանանալու է, ուրեմն խնդիրներ չկան»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ՌԴ-ն սովոր է խոստումներ տալ եւ դրանք չկատարել: «Խոստումների մակարդակում խոստացել են ՀՀ վարչապետին: Խոսքի, բանակցային, անձնական հարաբերությունների մակարդակում խնդիրներ չկան, բայց իրականում հայ-ռուսական հարաբերություններում շատ ու շատ խնդիրներ կան, որոնք իրենց լուծմանն են սպասում»,- հավելեց նա: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ ինքը կցանկանար, որ հայ-ռուսական հարաբերություններում արտաքին քաղաքականության հետ կապված մանիպուլյացիաներ, բառախաղեր, տեղեկատվական օպերացիաներ չիրականացվեն, որովհետև դրանց կյանքը շատ կարճ է և միայն ընդգծում է խնդրի գոյությունը: «Կա մեծ գայթակղություն՝ արտաքին հարաբերությունները դարձնել ներքաղաքական օրակարգի մաս: Այս գայթակղության մեջ իշխանությունը, գործող կառավարությունը մեղադրում է ընդդիմությանը: Այնուհանդերձ, իշխանությունն իր բարձրացրած հարցերով լեգիտիմացնում է ընդդիմության հարցադրումների ի հայտ գալը: Եկեք հասկանանք, թե ինչ խաղի կանոններով ենք խաղում: Եթե խաղում ենք այն խաղի կանոններով, որ ՀՀ ներքին գործերն են դա, ապա ինչո՞ւ է վարչապետը խոսում դրա մասին Մոսկվա կատարած այցի ընթացքում: Չէ՞ որ նա լեգիտիմացնում է նույն Լավրովի հայտարությունները, ժամանակին մերժելով դրանք, հիմա, փաստորեն, նույն սյուժեն է թելում, նույն խաղն է խաղում և նույն օրակարգն է առաջ տանում: Ես կարծում եմ՝ շատ կարևոր է ՀՀ արտաքին քաղաքականության մեջ որոշել դաշտերը: Խաղի կանոնները պետք է լինեն հստակ և տեղեկատվական, ինչպես կասեր Ռուբեն Վարդանյանը, միտինգային մանիպուլյացիաներն այս հարցում ոչ միայն անթույլատրելի են, այլև կարող են պարզապես կործանարար լինել»,- ասաց Ա.Աշոտյանը: Ասաց նաեւ, որ ինքը հանդիպման չհրապարակված դրվագների մասին դեռ տեղյակ չէ, երբ տեղյակ կլինի, նոր առավել մանրամասն կխոսի։ Փոխարենը նա բավական ուշագրավ հայտարարություն արեց երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ։ Հարցին, թե ինչպես է ստացվել, որ 2002 թվականից ՌԴ քաղաքացիություն ունեցող Միքայել Հարությունյանը նշանակվել է զինվորական բարձր պաշտոնի, Աշոտյանը ճշգրտել է, որ դա ՀՀԿ-ի իշխանության տարիները չեն․ «Մեր իշխանության տարիները եկեք հաշվենք 2008-ից, երբ նախագահ դարձավ ՀՀԿ նախագահը, 2002 թվականը մեր իշխանության տարիները չէին»։ Չնայած փաստացի, այո, ՀՀԿ-ն չէր իշխանության, սակայն 2000-ականներից այլեւս գործում էր Քոչարյան-ՀՀԿ դաշինք։ Հետեւաբար զարմանալի է, թե ինչու է Աշոտյանը հրաժարվում Քոչարյանից։ Անի Սահակյան

դիտվել է 107 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am