Գաղտնիքներ ու ինտրիգներ՝ մոսկովյան այցից հետո

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը, սա Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի երրորդ հանդիպումն էր։ Պուտինի հետ հանդիպումը սկսելիս Փաշինյանը հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կկառուցվեն ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա, և սա Հայաստանի վարչապետի այն հայտարարությունն է, որ հիմնականում առանձնացրել են ռուսական լրատվամիջոցները։ Փաշինյանի խոսքով՝ Մոսկվայի և Երևանի միջև այսօր առկա են որոշ խնդիրներ, սակայն նա նաև հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում այդ խնդիրների մեծ մասը կկարգավորվի։ Նրա խոսքով՝ չնայած երկու երկրների լրատվամիջոցներում հոռետեսական հրապարակումներին, փոխգործակցությունը զարգանում է «դինամիկ»: Այս հայտարարությունների ֆոնին ուշագրավ է Փաշինյանի դիտարկումը, որ փաստացի հակասում է վերոնշյալ գնահատականներին: «Ես կարծում եմ, որ մեր հիմնական խնդիրն է բացել այն ամբողջ ներուժը, որ առկա է մեր հարաբերություններում», - Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Անշուշտ, մենք ունենք փայլուն հարաբերություններ: Սակայն կարծում եմ, որ պետք չէ կանգ առնել։ Հատկապես մեծ է մեր ներուժը քաղաքական, տնտեսական և ռազմատեխնիկական հարաբերությունների ոլորտներում», - ընդգծել է Փաշինյանը: Իր հերթին Պուտինն էլ հանդես է եկել ստանդարտ հայտարարություններով, եթե չասենք՝ սովորական հարաբերություններ ունեցող երկրների ղեկավարների հանդիպումն ամփոփելիս: Ռուսաստանի նախագահը, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստ է քննարկել բոլոր հարցերը, ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են, որ Ռուսաստանի ներդրումները Հայաստանի տնտեսությունում ամենամեծն են, որ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է էժան գնով՝ հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլարով։ Արդեն բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»: Տրամաբանող մարդու գլխում կարող է միայն հետևյալ հարցը ծագել. hիմա հայ-ռուսական հարաբերություններում եղե՞լ են պրոբլեմներ, թե՞ փայլուն հարաբերություններ են… Եթե ունեցել ենք խնդիրներ, ինչու՞ է Փաշինյանն ասում, որ այդ հարաբերությունները փայլուն են… Եթե խնդիրներ մինչ այժմ առկա են, ապա որո՞նք այդ խնդիրները… Եթե խնդիրների մի մասը հնարավոր է դարձել հարթել, ուրեմն՝ որո՞նք լուծվել, որո՞նք են մնացել չլուծված... Մի խոսքով, հարցերի շարան: Ի դեպ, ավելի ուշ Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը ուշագրավ պատմություն է պատմել: Նա ասել է, որ Ռուսաստանի նախագահի հետ քննարկել են բոլոր հարցերը, և հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերություններում այսօր խնդիրներ չկան ու հավելել. «Ես պատմեցի Պուտինին, որ կան խոսակցություններ, թե Ռուսաստանի իշխանությունները գործարարներին թույլ չեն տալիս ներդրումներ կատարել Հայաստանում: Պուտինը ծիծաղեց և ասաց, որ նման բան չկա»: Փաշինյանը նաև գործարարների հետ հանդիպմանն է վստահեցրել. «Մեր երկրները հենվում են մեկը մյուսի շահերը հարգելու և մեկը մյուսի գործերին չմիջամտելու հիման վրա: Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ավելի լավ են, քան երբևէ եղել են»: Ուրեմն, ոչ ավել, ոչ պակաս, Փաշինյանը բողոքել է Պուտինին, ակնարկելով նրան, թե՝ «կան խոսակցություններ, որ ՌԴ իշխանությունները գործարարներին թույլ չեն տալիս ներդրումներ կատարել Հայաստանում»: Ուրեմն, ի՞նչ՝Փաշինյանն ինքն էլ արձանագրո՞ւմ է, որ գոնե ռուսաստանցի գործարարները ներդրումները չեն կատարում: Հետաքրքիր է՝ ինչու՞: Բացի այդ, դա մի՞թե բողոքելու թեմա է Պուտինին: Եթե նույնիսկ այո՝ ապա արժե՞ր այդ հարցը հրապարակայնացնել: Եվ ի՞նչ՝ հիմա այն բանից հետո, երբ Փաշինյանը բացահայտեց, որ Պուտինի հետ նման հարց է քննարկել ու Պուտինից ցանկալի պատասխան է ստացել, լուծվեց ռուսաստանցի գործարարների ներդրումներ կատարելու հարցը... Հավանաբար, հենց այս նպատակով էլ Փաշինյանը հրապարակայնացրեց այս հարցը, որպեսզի ռուսաստանցի գործարարներին «ոգևորի»: Թամար Բագրատունի

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am