Ինչու Պուտինը խոսեց Ալիեւի հետ ու լռեց Փաշինյանի հետ

Տասն օր առաջ Սոչիում, երբ հանդիպեցին ՌԴ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը, այդ հանդիպմանն անդրադարձ էր եղել արցախյան խնդրին ու թվում էր, թե այդ բանակցություններից օրեր անց՝ Մոսկվայում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հետ հանդիպմանը որևէ ձևով անդրադարձ կլինի այդ հակամարտությանը: Բայց... Ըստ ամենայնի Ռուսաստանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն է Ադրբեջանի ղեկավարի հետ հարկ է համարում քննարկել այս հարցը, գոնե հրապարակային անդրադարձ անել այդ խնդրին, մինչդեռ Փաշինյանի հետ հանդիպմանը որևէ ձևով նման անդրադարձ չի արվում: Սա այն դեպքում, երբ լայնորեն քննարկվում է վարկածը, թե Ադրբեջանում լրջորեն մտորում են անդամակցել ՀԱՊԿ-ին՝ թեկուզ դիտորդի կարգավիճակով, ու դրա դիմաց Մոսկվայից ակնկալում են ճնշումների գործադրում հայկական կողմի ուղղությամբ: Հիշեցնենք, թե ինչ հայտարարվեց Սոչիում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Իհարկե, կարծիքներ ենք փոխանակել միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ, բնականաբար անդրադարձել ենք ղարաբաղյան խնդրին։ Որպես Մինսկի խմբի համանախագահ` Ռուսաստանը շարունակելու է ամեն կերպ աջակցել այդ հակամարտության խաղաղ լուծմանը», — ասել է Պուտինը։ Իսկ անցյալ ամիս պաշտոնական Բաքուն՝ երկրի ԱԳ նախարարի մակարդակով արձանագրեց, որ՝ «կարգավորման հիմնական նախապայման է համարում «տարածքների դեօկուպացիան»: «Միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և ԼՂ հակամարտության կարգավորումը պետք հիմնվի հենց այս առանցքային սկզբունքների վրա», ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հավելելով՝ կարգավորման փուլային տարբերակը, որն առաջակել են Մինսկի խմբի համանախագահները, բոլորին հայտնի է: Իսկ կարգավորման գործընթացն առաջ տանելու համար Ադրբեջանի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարում «առարկայական բանակցությունների» ակտիվացումը գործող ձևաչափի և օրակարգի շրջանակներում: «Ռուսաստանը, որպես ղարաբաղյան կարգավորման հիմնական մոդերատոր, չի՞ պատրաստվում արդյոք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել», ՏԱՍՍ գործակալության այս հարցին ի պատասխան, Մամեդյարովը միայն նշել էր․ «Ադրբեջանը բաց է երկխոսության համար, սակայն բանակցությունները պետք է առարկայական և պատասխանատու լինեն, որոնց նպատակը արդյունքի հասնելն է»։ Իսկ «արդյունք» ասելով՝ Ադրբեջանի արտգործնախարարը նկատի ունի «ադրբեջանական տարածքների դեօկուպացիան... Հենց այդ տարածքները չազատելն է, որ խոչընդոտում է խնդրի կարգավորմանը»,- ասել է Մամեդյարովը, հավելելով՝ վստահ է, որ եթե այդ տարածքների խնդիրը լուծվի, «մնացած բոլոր հարցերը հեշտ կարգավորվող են, տեխնիկական բնույթի, և դրանց շուրջ համաձայնության գալը դյուրին կլինի»: Թերևս, արցախյան խնդրի շուրջ անորոշությունն էր պատճառը, որ Փաշինյանը Մոսկվա մեկնելուց առաջ որոշեց նաև արցախյան ուղղությամբ «մեսիջներ» հղել Մոսկվային ու Բաքվին: Փաշինյանը «Զինուժին» տված հարցազրույցում անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք հայկական կողմը պատրաստ է որևէ փոխզիջման. «Մենք ասում ենք, որ հայկական կողմը իր խաղաղասիրական դիրքորոշումը բազմիցս արտահայտել է, իսկ ինչո՞ւ չեն հարցնում՝ Ադրբեջանը պատրա՞ստ է որևէ փոխզիջման: Մի պայմաններում, երբ Ադրբեջանից բացի սպառնալիքներից ու հոխորտանքների որևէ բան չենք լսում, ես անիմաստ եմ համարում փոխզիջման մասին որևէ խոսակցություն: Դա կարող է սխալ ուղերձ լինել Հայաստանի, Ադրբեջանի հանրության, նաև միջազգային հանրության համար, թե մենք մտավախություն ու որևէ վախ ունենք Ադրբեջանի սպառնալիքներից: Ես նախկինում էլ, երբ ընդդիմադիր եմ եղել, քննադատել եմ այն ժամանակվա իշխանություններին, որ Ադրբեջանի հոխորտանքներին պատասխանում են փոխզիջման մասին հայտարարություններով: Ես կարծում եմ դա սխալ է: Բոլորին պետք է պարզ լինի, որ ՀՀ գերագույն հրամանատարը գիտակցում է այն ողջ պատասխանատվությունը, որ դրված է իր վրա, կառավարության վրա և որևէ մեկը չի կարող մեզ հետ սպառնալիքների,հարկադրանքի, ուժի լեզվով խոսել»: Փաշինյանն ընդգծեց, որ «առավել ևս հիմա, երբ ողջ Հայաստանը, հայ ժողովրդի ներուժը համախմբված է ՀՀ կառավարության շուրջ, այսօր մենք հստակ պետք է արձանագրենք, որ պատրաստ ենք ցանկացած սադրանքի ջախջախիչ հակահարված տալ: Բայց սա չմեկնաբանվի հանկարծ, թե մենք ձգտում ենք պատերազմի, որովհետև որևէ ժողովրդավարական երկիր ի բնե չի ուզում պատերազմ»: Այնուհետև նա հավելեց, որ Երևանը պատրաստ է լրջորեն քննարկել, ոչ թե ձևի համար, այլ լրջորեն քննարկել ԼՂ հարցի խաղաղ կարգավորման հնարավորությունները, ուղիները, բայց դրա համար կա կարևոր նախապայման, դա կարող է տեղի ունենալ, երբ կա կարգավորման մթնոլորտ, երբ կողմերը հստակ ցույց կտան, որ պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել՝ խաղաղ կարգավորման համար. «Ցավոք, Ադրբեջանը երկար տարիներ ցույց է տալիս, որ իր դիրքորոշումը պատերազմն է հարցի կարգավորման, դա նշանակում է, որ ողջ հայ ժողովուրդը պետք պատրաստ լինի տալու արժանի հակահարված»: Ամիսներ առաջ մի շարք հայտարարություններից հետո Փաշինյանը կրկին վերադառնում է արդյունավետ բանակցությունների պահանջին, այն է՝ կարգավորման մթնոլորտի ձևավորման, այսինքն, բանակցություններ կլինեն, երբ Ադրբեջանը ցույց տա, որ պատրաստ է լրջագույն ջանքեր գործադրել՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այսպես, կարելի է եզրակացնել, որ բանակցություններն առաջիկայում կշարունակվեն, բայց՝ ինչ պայմաններում, ցույց կտա ժամանակը: Թամար Բագրատունի

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am