Ուռճացված ընտրացուցակների խնդրի լուծումը հայտնի է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանություններն անընդհատ կրկնում են, թե իրենք չգիտեն՝ ինչպես լուծել ուռճացված ընտրացուցակների խնդիրը, որպեսզի քաղաքական ուժերը եւ Հայաստանի քաղաքացիները համոզված լինեն, որ ընտրությունների ժամանակ բացակա ընտրողների փոխարեն քվեներ չեն լցոնվել, եւ արդյունքները չեն աղավաղվել: Իրականում այդ խնդիրն ունի շատ պարզ լուծում, եւ «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը մշակելիս այն դիտարկվել է: Նույնիսկ այդ համակարգի ներդրման արժեքն է հաշվարկվել, որը կազմել է շուրջ 2 մլն դոլար, սակայն հետագայում այդ մոտեցումը, չգիտես ինչու, մատնվել է մոռացության: Նշված համակարգի էությունը կայանում է նրանում, որ ընտրողը քվեարկությանը մասնակցում է միայն նույնականացման քարտով, իսկ ընտրական ցուցակներում լինում են միայն նույնականացման քարտ ստացած ընտրողների անունները: Այս համակարգի ներդրման համար անհրաժեշտ է, որ բոլոր ընտրողներին տրվեն նույնականցման քարտեր: Ամենավերջին տվյալներով՝ ՀՀ քաղաքացիներից նույնականացման քարտ ստացել են 636 հազար 250 հոգի: Այսինքն՝ համակարգի ներդրման դեպքում անհրաժեշտ կլինի թողարկել մոտ 900 հազար նույնականացման քարտ: Ի դեպ, նույնականացման քարտերով ընտրողների գրանցման դեպքում կրկնակի քվեարկողներին հնարավոր կլինի բացահայտել նաեւ նրանց լուսանկարներով: Ավելին՝ եթե ՀՀ իշխանություններն իսկապես ցանկանում են, որ Հայաստանի հանրությունը վստահի քվեարկության արդյունքներին, ապա նրանք կարող են վերը բերված համակարգը ներդնել եւ դրա իրագործումը վստահել ԵԱՀԿ մասնագետներին: Այդ դեպքում ուրիշի, այդ թվում՝ բացակաների փոխարեն քվեարկության վտանգները կվերանան: Բայց, կրկնում ենք, նման բան հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե ՀՀ իշխանություններն իսկապես ցանկանում են, որ հանրությունը ընտրությունների արդյունքներին վստահի»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am