Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե չի բացառվում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն նաև այս տարի:
«Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն այնքան հագեցած ու հոգնեցուցիչ այց է ունեցել, այնքան լարված է եղել այդ այցի ընթացքում և հետո, որ երևի թե մոռացել է, որ երկրում կա ՀՀ գործող Սահմանադրություն, և իր քաղաքական ցանկությունները պետք է ինստիտուցիոնալիզացնել բացառապես Սահմանադրության շրջանակներում»:
Ըստ Աշոտյանի՝ սահմանադրությունները չեն կարող փոխվել՝ ելնելով այս կամ այն անձի քաղաքական նկրտումներից ու ցանկություններից: «Դա փորձ էր օրակարգը Նիկոլ Փաշինյանից շեղելու, ով խրված է բազմաթիվ պրոբլեմների մեջ և փորձում է իր հաջողություններն ամրագրել՝ բացառապես պայքարելով նախկինի ուրվականների դեմ: Այդ մարտավարությունը տապալված համարենք, որովհետև 100 օր անց, կարծում եմ, «Սերժի ժամանակ ինչու այդպես չէր» հեշթեգն այլևս ակտուալ չէ: Իրականում իշխանությունը խնդիր ունի այս բարձր լեգիտիմությունը, որը դեռ գոյություն ունի հենց վարչապետի անձի շուրջ, ուղղելու բարեփոխումներին, ժողովրդավարության կայացմանը: «Մարդիկ սիրում են ինձ» կարգախոսով փորձել քանդել պետության հիմքերը, սեփական քաղաքական շահերով թելադրել պետության ապագան, առնվազն անպատասխանատու է»,- ասաց նա:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը