Սեպտեմբերի 10-ին Էրեբունի վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց կարևոր համարեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, քանի որ դրանք առաջին ընտրություններն են Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո:
«Այս ընտրություններն այդպիսով ստանում են բացառիկ կարևոր քաղաքական նշանակություն, որովհետև այս ընտրություններում ժողովուրդը, ՀՀ քաղաքացին պետք է ընտրական տեղամասերում վերահաստատի այն հաղթանակը, որ նա տարել է Հանրապետության հրապարակում»,- հայտարարեց նա:
Ն. Փաշինյանի խոսքով՝ Հայկ Մարությանը ոչ թե «Իմ քայլը դաշինքի», այլ ժողովրդի թեկնածուն է. «Այսօրվա թեկնածուներին բոլորին հարգում եմ, բայց չկա մեկը, որ լինի ավելի սիրելի և մոտիկ լինի ժողովրդին այնքան, ինչքան Հայկ Մարությանը: Եվ նա լինելու է այդպիսի քաղաքապետ, ես դա ձեզ երաշխավորում եմ»,- ասաց նա:
Վարչապետը հիշեցրեց տրանսպորտի թանկացման դեմ ակցիայի ժամանակ Հայկ Մարությանի ցուցաբերած ակտիվությունը, ինչպես նաև 2017 թ. խորհրդարանական ընտրությունները, որտեղ Մարությանը դիտորդական առաքելություն էր իրականացնում:
«Հայկ Մարությանը օրինապաշտ քաղաքացի է, քաղաքացիական իրավունքների պաշտպան և ի վերջո՝ փայլուն կազմակերպիչ, մենեջեր»,- նշեց Ն. Փաշինյանը:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը