Այս ընտրություններում խնդիրն ամենևին էլ այն չէ՝ Հայկ Մարությանը ընտրվելո՞ւ է Երեւանի քաղաքապետ, թե՞ ոչ: Այս մասին սեպտեմբերի 10-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում Էրեբունի թանգարանին հարակից հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Շնորհավորելով բոլորին ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ՝ ասաց. «Հուսով եմ՝ լավ տարամադրությամբ եք: Դուխներդ տեղն ա՞ կարեւորը, դուխներդ։ Էդ ամենկարեւորն ա»։
Իսկ այս ընտրությունները, ըստ վարչապետի, չափազանց կարեւոր են, որովհետեւ դրանք առաջին ընտրություններն են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո: Ինչպես հայտարարեց՝ այս ընտրությունները որոշելու են ոչ միայն Երևանի քաղաքապետի հարցն, այլև վերջնականորեն լռեցնելու են թալանչիներին, որ նրանք այլևս չհամարձակվեն իրենց ծակերից դուրս գալ:
«Երևանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան ուժեր, որոնք իրենց ներկայացնում են հեղափոխության առաջամարտիկներ, պաշտպաններ, ու գիտե՞ք ինչ է տեղի ունենում՝ այսօր գնացել են՝ խորհրդարանում են բանակցում հանրապետականների հետ, քուչեքում են բանակցում հանրապետականների հետ, տարբեր ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ, թե բա՝ տղերք, կլինի՝ դուք այս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ այնպես կանենք, որ հաղթենք, այնպես կանենք, խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չունենան, խորհրդարանը չլուծարվի, որ դուք մի քանի տարի հետո էլ պատգամավորական մանդատ ունենաք:
Այո, կան այնպիսի ուժեր, որ հեղափոխության հաղթանակից հետո իրենց հայտարարեցին ամենաթունդ հեղափոխականներ. այդպես է չէ՞ ամենուժեղ հեղափոխականները նրանք են, ովքեր հեղափոխությունից մի շաբաթ անց ասում են՝ մենք արինք հեղափոխությունն, այնինչ մինչև այդ Սերժին էին պաշտպանում: Տղերք և աղջիկներ, եթե ձեր հույսը հանրապետական ընտրակեղծարարներն են, դուք ընդհանրապես ինչի՞ համար եք մասնակցում ընտրությունների՞ն: Չի ստացվի, սըʹթափվեք, գժուկներ, սըʹթափվեք»,- եզրափակեց նա:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը