Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ որոշվեց փակել գործարար Ռուբեն Վարդանյանի համահեղինակած Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը:
Ինչպես ասաց՝ ունենք կրկնօրինակում և ոլորտում իրականացվող քաղաքականությունն արդյունավետ չէ: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հիմնական նպատակը, ըստ նախարարի, այն էր, որ այն մեծ հաշվով պետք էր դիտարկել ամբողջ կառավարության գործառույթի ներքո: «Եթե ուշադիր եք եղել, թե ինչ լիազորություններով է օժտված, այդ թվում՝ ստրատեգիական ուղղվածության հետազոտություններ իրականացնելու և առաջարկներ ներկայացնելու, սա վերապահված է մի շարք գերատեսչությունների:
Բացի դա, պետություն-մասնավոր համագործակցության օրենքի նախագծով մենք առաջարկել ենք մի այնպիսի միավորի ստեղծումը, որը հենց պետական ստրատեգիական ծրագրերի մասով, ինչպես նաև ոլորտային այն ծրագրերով, որտեղ պետությունը պետք է մասնակցություն ունենա, այս միավորն ըստ էության պետք է իրականացնի այդ գործառույթների մի մասը: Դրանք նախկինում իրականացվում էին Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից: Այնպես չէ, որ այն ամենը, ինչ նախկինում ստեղծված է, լիկվիդացվում է: Հիմնական նպատակն արդյունավետությունն է»,- նշեց Արծվիկ Մինասյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը