Ավտովթար Տավուշի մարզում. 31-ամյա վարորդը «06»-ով բախվել է խոտանված ու ճանապարհի մեջտեղում կայանված MAN բեռնատարի հետնամասին

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Բագրատաշեն-Իջևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Բաղանիս գյուղի վարչական տարածքում Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Սասուն Ապրիկյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 LP 719 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի մեջտեղում կայանված վիճակում գտնվող Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Հակոբ Բաբայանի վարած MAN մակնիշի 34 PQ 444 համարանիշի բեռնատար ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ի ուղևոր՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ՝ 30-ամյա Մարինե Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 5-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 5-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Մ. Կիրակոսյանը վարորդ Ս. Ապրիկյանի կինն է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ MAN մակնիշի բեռնատարը դեռ երեկ առավոտից խոտանված վիճակում կայանված է եղել նշված ճանապարհահատվածում, երբ «06»-ը բախվել է նրա հետնամասին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են ընտրություններից առաջ Իրանի դեմ հարվածների հնարավորությունը․ Axios Ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ՇՏԱՊ․ Իրանում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ փաստաթուղթ կա․ Արման Աբովյանը մանրամասնում է (video) ՔՊ-ականնե՛ր, ձեզ հիասթափեցնեմ․․․ Փաշինյանը, երբ գոռում է՝ կկզացնեմ․․․ Արթուր Խաչատրյան (video) Աննա Վարդապետյան և մյուսներդ, վաղը ձեր մորքուր, բաջանաղներին չուղարկե՛ք, պատասխան եք տալու․ Միկոյան (video) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ Գալստյան Այսօր հիջաբի դեմ պայքարող Բաքվի բռնшպետի վարկն ամբողջ աշխարհում հավատացյալ մահմեդականների շրջանում հավասար է զրոյի․ Վարդան Ոսկանյան Ուկրաինայի տարածքում Starlink արբանյակային տերմինալների աշխատանքը սահմանափակվել է Կարմիր գծերի տասնապատիկ թանկացումները ձեզ ոչինչ չհուշեցի՞ն․ Գևորգ Դանիելյան «Իրականում ու՞մ հրահանգով է ադրբեջանցին զինված մտել Հայաստան․ Հայաստանը ոտքի տակ են գցում, որ․․․» (video) Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան. Sputnik Արմենիա Մենք շատ շուտով որոշում կկայացնենք Իրանի հարցով․ Թրամփ Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման Դանակահարnւթյուն Երևանի կենտրոնում. 7 անձ ձերբակալվել է Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջիկայում որոշում կկայացնի Իրանի դեմ հետագա գործողությունների մասին Աբրահամյան․ «Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե անընդհատ նոր նախապայմաններ է առաջադրում» Աջափնյակի թաղապետը հասկացել է՝ գլխից մեծ բան է կերել․ ինչու՞ են կախվել աներոջս բենզալցակայանից (video) 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ․ «Հրապարակ» Զաքարյան․ «Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ» Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է ախտորոշվել Պուտինը Մոսկվայում Փաշինյանին մի բան է ասելու․ Լուկաշենկոյի խոսքն իզուր չէր․ Հայկ Այվազյան (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Թրամփը չի բացառել Թուրքիային Եմենի հուսիթների դեմ գործողություններին ներգրավելու հնարավորությունը ԱՀԱԶԱՆԳ․ 28 օր հացադուլի մեջ գտնվող կալանավոր Աշոտ Բադալյանը դիմել է ծայրահեղ քայլի․ Լիլիթ Գալստյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am