Փաշինյանի վախն ու երկրի ծանրացող դրությունը

Եկել է տնտեսական բարեփոխումներով տնտեսությանը զարկ տալու ժամանակը, ֆեյբուքյան ուղիղ եթերում երեկ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ու նաև շղթայական ռեակցիա հարուցելու ժամանակը, երբ որ բազմաթիվ հարցեր կլուծվեն և բազմաթիվ հարցերի լուծման շղթայական գործընթացը կսկսի, այսինքն՝ նրանք, որոնք վերջնական լուծումներ չեն ստանա, առնվազն նրանց լուծման գործընթացը կսկսի», - ասել է նա: Փաշինյանը ընդգծել է, թե համոզված է՝ ՀՀ քաղաքացիները լավատես են. «Մեր ամենակարևոր կարգախոսը, ըստ էության, արդեն իսկ իրականություն է դարձել, և այդ կարգախոսը հետևյալն է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է մեկ բարձրագույն սուբյեկտի ու այդ սուբյկետը հայ ժողովուրդն է»։ Նա կրկին շեշտել է, որ ինքն իրեն վարչապետի կարգավիճակում համարում է ՀՀ քաղաքացիների ներկայացուցիչը. «Իմ այստեղ լինելը իմաստավորվել է, իմաստավորվում է ու կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգավիճակի բերումով»։ Նրա խոսքով՝ Հայաստանում իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը. «Այն պահին, երբ որ կհեռանամ վարչապետի կարգավիճակից, պետք է լինեն այլևս ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ որևէ մեկին հնարավորություն չեն տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»։ Փաշինյանն ակնհայտորեն զգում է, որ միայն հասարակական էյֆորիայով իշխանության մնալու հնարավորությունները նեղ են: Գործնականում դա հասկանում են նույնիսկ այդ հեղափոխական էյֆորիայով դեռ մինչև այսօր ապրողները: Փաշինյանը վերջին շրջանում սկսել է շեշտել տնտեսական բարեփոխումների անցկացման անհրաժեշտության մասին, ինչը նշանակում է, որ նա գիտակցում է, որ ներդրումների կոչի, մենաշնորհների վերացման մասին ելույթներով իրական շարժ ու զարգացում ապահովել հնարավոր չէ: Ավելին, առայժմ, կողքից հետևող մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ գործող կառավարությունը առանձնապես գլուխ չի հանում, կամ էլ՝ դեռ չի էլ փորձել խորանալ սոցիալ-տնտեսական ոլորտում, որպեսզի պարզի առկա խնդիրներն ու լուծման ուղիները ներկայացնի: Այսինքն, խոշոր հաշվով սոցիալ-տնտեսական իրավիճակի ուսումնասիրություն, գնահատականներ, խնդիրներ, ապա՝ առաջնահերթ նպատակներ, կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր դեռևս չեն ներկայացվել: Այսինքն՝ չկա երկրի տնտեսական զարգացման, սոցիալական խնդիրների լուծման հստակ տեսլական, որը կհուշեր, որ կառավարությունը առաջ է ընթանում՝ այս կամ, այն ուղով: Լայն բարեփոխումների գործընթացը, մինչդեռ պետք է վաղուց մեկնարկած լիներ: Փաշինյանը դա կազմակերպելու համար ուներ 100 օր, բայց կարծես տնտեսական ոլորտում ամեն ինչ ինքնահոսի էր թողնված ու հիմա Փաշինյանը ունենալով հասարակության մոտ հիասթափության վախի զգացումը՝ արդեն իսկ հայտարարում է տնտեսական բարեփոխումներով տնտեսությանը զարկ տալու մասին: Բայց այստեղ էլ Փաշինյանը գործելու համար շատ երկար ժամանակ չունի: Թամար Բագրատունի

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am