Մեր աջակցությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պայմանավորված է իր հանդեպ հարուցված ապօրինի քաղաքական հաշվեհարդար հիշեցնող, սահմանադրականության հետ որևէ աղերս չունեցող գործընթացի հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Պատգամավորի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը «Կոմերսանտի» հետ հարցազրույցում, թե տեսեք մենք Ռոբերտ Քոչարյանին ազատել ենք, միայն ընդգծում է այն հանգամանքը, «ինչից պաշտոնական քարոզչությունը վարչապետի գլխավորությամբ փորձում էր մինչև Մոսկվա այցը փորձում էր հրաժարվել կամ տպավորություն ստեղծել, որ այդպիսի օրակարգային հարց չկա: Կարծում եմ, որ մենք բոլորս միասին պետք է պահանջենք մեր կառավարությունից՝ վարչապետից հատկապես լինել մաքսիմալ շիտակ, ազնիվ հասարակության հետ, քաղաքական դաշտի հետ, պետական մարմինների հետ, որովհետև մենք այստեղ՝ ԱԺ–ում ինստիտուցիոնալ սահմանադրական մարմին, որին հաշվետու է նաև կառավարությունը։ Ես կուզենամ, որ այդ հարաբերություններում արտաքին քաղաքականության հետ կապված մանիպուլյացիաներ, բառախաղեր, տեղեկատվական օպերացիաներ չիրականացվեն, քանի որ դրանց կյանքը շատ կարճ է և միայն ընդգծում է խնդրի գոյությունը»,–նշեց Աշոտյանը։
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը