Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Բաղրամյան 26-ում նախ առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա երկու երկների պատվիրակությունները հանդիպել են ընդլայնված կազմով: Այս հանդիպումներից հետո երկու երկրների վարչապետերը հանդես են եկել հայտարարությամբ:
«Այսօր շատ կարևոր խոսակցություն ունեցանք, ամբիցիոզ խնդիրներ ձևակերպեցինք: Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են և խնդիր ունենք տնտեսական հարաբերությունները համապատասխանեցնելու այն բովանդակային հարաբերություններին, որ կա երկու ժողովուրդների միջև: Տրանսպորտային, քաղաքական համագործակցության հարցեր ենք քննարկել: Վրաստանի վարչապետի կողմից ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, մենք պաշտպանում ենք այդ ծրագիրը, այն է՝ փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել մեկ մլդ դոլարի մակարդակի: Սա մի խնդիր է, որի շուրջ հստակ կդիրքավորվենք: Առաջիկայում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական նիստը, և այդ հանձնաժողովի ու կառավարությունների առջև խնդիր կդրվի մշակել ճանապարհային քարտեզ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Հավատում եմ, որ մեր միջև հարաբերությունները շատ ավելի կխորանան տարբեր հարցերում: Տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության, մշակույթի հարցեր ենք քննարկել: Միջկառավարական հանձնաժողով կհրավիրենք աշնանը: Բարձր մակարդակի հարաբերությունները պահպանելու ենք», – նշել է Մամուկա Բախտաձեն:
Բախտաձեն ուրախություն է հայտնել, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին պաշտոնական այցն է կատարել Հայաստան:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը