«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում իր քարոզարշավը սկսեց Շառլ Ազնավուրի հրապարակից: Կուսակցության հիմնադիր, «Ժառանգության» ցուցակով քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ սա լինելու է նոր Երևանի նոր ավագանի, որը օր ու գիշեր բոլոր հարցերը լուծելիս լինելու է քաղաքացիներին հաշվետու:
«Եթե ես վայելեցի երևանցիների մեծամասնության քվեն, իմ ամենօրյա, 24-ժամյա աշխատանքով լինելու եմ Երևանի քաղաքացիների ծառաներից մեկը: Սեպտեմբերի 23-ին Երևանն ունենալու է քաղաքացիական քաղաքապետարան: Մենք մասնագետներով շրջապատված լուծում ենք տալու մեր հին ու նոր մայրաքաղաքի բոլոր հարցերին ու խնդիրներին: Միասին կերտելու ենք առաջատար Երևան, որը մրցակցելու է աշխարհի մայրաքաղաքների հետ ու իր ոգով, իր հզորությամբ դառնալու է առաջնորդ մայրաքաղաք»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ իրենց քարոզարշավը կավարտվի 10 օր անց՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը