ՀՀԿ-ն ճիշտ էր, Փաշինյանի թիմը՝ «անփույթ եւ անգրագետ»

ՀՀԿ-ական պատգամավորները, չնայած հնչեցրած քնադատություններին, այսօր կողմ քվեարկեցին Քրեական օրենսգրքում և այլ օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթին: Դրանով, հիշեցնենք, քրեականացվում է ընտրակաշառք տալն ու ստանալը, խստացվում են ընտրակխախտումների դեպքում պատիժները: Բանն այն է, որ կառավարությունն ընդունել էր ՀՀԿ-ականների կողմից ներկայացված առաջարկները։ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագծում փոխել են մի շարք թրույթներ, մասնավորապես ամենախնդրահարույթներից մեկը, երբ քրեական պատիժ էր սահմանվում քվեարկության արդյունքի գաղտնիքը շահադիտական նպատակներ ունենալով կամ նախապես տրված խոստման հիման վրա բացահայտելու համար: Սա տարընթերցումների տեղիք էր տալիս, որովհետեւ հարց է, թե նախապես տրված խոստում ասելով՝ ի՞նչ կհասկանան կիրառողները: Հիմա «նախապես տրված խոստման» հիման վրա ձեւակերպումը հանվում է, պետք է շահադիտական նպատակ ունենա անձը եւ քվեարկության արդյունքը լուսանկարահանման, տեսաձայնագրման կամ փաստաթղթի միջոցով բացահայտի, որ դրա համար պատժվի: Խնդրահարույց էր նաեւ կաշառք տալու առաջարկն ընդունելու ձեւակերպումը, հարց էր առաջանում, թե ո՞նց հասկանան, առաջարկն ընդունե՞լ են, թե՞ ոչ, աչքերի՞ց, դեմքի արտահայտությունի՞ց: Ուժի մեջ է մնում նախկին ձեւակերպումը՝ կաշառք տալը եւ կաշառք ստանալը քրեորեն պատժելի է: Փոխնախարարն ասաց, որ նախագծով ընտրակաշառքի սանկցիան 3000-ապատիկից 4000-ապատիկ էին նշել, մինչդեռ Քրեական օրենսգիրքը տուգանք պատժատեսակի առավելագույն շեմը սահմանում է 3000-ապատիկը, այսինքն երկրորդ ընթերցման ժամանակ դա փոխում են եւ տուգանքը սահմանվում է 2,5-3 մլն դրամ: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հավաստեց, որ իսկապես, բոլոր մտահոգությունները փարատված են։ Նա հորդորեց բոլորին կողմ քվեարկել նախագծին: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքն առաջարկ է արել քվեաթերթիկն ընտրատեղամասից դուրս հանելու վերաբերյալ. «Երբ դատարկ քվեաթերթիկը դուրս ես հանում, տալիս ես ընտրակեղծիքների կազմակերպիչներին, նրանք դա քվեարկած տալիս են ընտրողներին: Խոսքը վերաբերում է կարուսելին: Առաջարկել եմ, որ քվեաթերթիկի դուրս հանումը քրեականացվի, սակայն դրա մասին չխոսվեց: Մարդիկ իրազեկված չեն, պետք է իմանան, որ դա փաստաթուղթ է եւ փաստաթուղթը դուրս բերելը պատժելի է, չի կարելի դատարկ քվեաթերթիկը դուրս հանել ընտրատեղամասից, դա նույնպես կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության»: Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը՝ համատեղ աշխատանքի համար. «Կառավարությունը դրսեւորեց բարձր պրոֆեսիոնալիզմ, ադեկվատություն եւ արձագանքեց այն իրավական մտահոգություններին, որոնք մենք ունեինք եւ նախագիծը դարձավ իրավաբանորեն ճիշտ ու գրագետ»: Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում էլ հանձնաժողովի ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները ջածջախիչ քննադատության ենթարկեցին նախագիծը՝ այն համարելով «փնթի, անփույթ» իրավական տեսանգյունից ոչ գրագետ, նրանց միացան նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները, մասնավորապես Գեւորգ Պետրոսյանը։ Նրանք ամեն ինչ արեցին ցույց տալու համար, որ նոր կառավարությունում պրոֆեսիոնալ մասնագետներ չկան, որոնք կարող էին գրագետ նախագիծ ուղարկել։ Եւ ահա, ՀՀԿ-ն պարզվում է չէր սխալվում, կառավարությունը հաշվի է առել բոլոր դիտողությունները ՝իր հերթին խորհրդարանական մեծամասնությանը թույլ չտալով խուսանավել օրենքն ընդունելուց։ Անի Սահակյան

դիտվել է 73 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am