Նախորդ իշխանությունների հետ «լեզու էին գտնում», կարողանում էին աշխատել.սա նույնպես «կայուն վիճակ էր»

Մոսկվայի հայ գործարարների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը գործարար Ռուբեն Վարդանյանի բարձրացրած հարցերն իսկապես գործնական հարցեր են: Հայ գործարարներից նրանք, ովքեր նախորդ իշխանությունների հետ ՛՛լեզու էին գտնում՛՛, կարողանում էին աշխատել: Սա նույնպես ՛՛կայուն վիճակ էր՛՛, կայունության իր չափանիշներով: Ճիշտ է՝ այս կայունության մեջ սուբյեկտիվ տարրը շատ մեծ էր: Ոմանք, ինչպես հիմա ասում են, ՛՛քցվեցին՛՛, այսինքն ինչ որ փուլից գտնված լեզուն շեղվեց՝ կամ կուրատոր պաշտոնյան փոխվեց և նոր պահանջներ դրեց, կամ գործարարը որոշեց շեղվել և նոր պայմաններ թելադրել, կամ հենց սկզբից խաբել էին ևլն: Հիմա Ռուբեն Վարդանյանի հարցն օրինաչափ է, բայց իմ կարծիքով ոչ լրիվ ձևակերպված: Ոչ լրիվ՝ էթիկական նկատառումներով: Մարդիկ չեն հավատում, որ Հայաստանում գործարարության համար կայուն վիճակը օրենսդրական դաշտն է լինելու, հատկապես, որ այն ակնհայտորեն փոփոխվում է և պիտի փոփոխվի, իսկ օրենսդիր մարմինն էլ գործադիրի հետ առայժմ համաքայլ չէ: Մյուս կողմից Հայաստանում և Հայաստանի հետ ըստ նրանց փորձի գործարարության հաջողության երաշխիքը ՛՛լեզու գտնելն է՛՛, ինչպես ի դեպ նույն փորձն ունեն Ռուսաստանում: Հիմա այս մարդիկ ուզում են հասկանալ՝ ու՞մ հետ պիտի ՛՛լեզու գտնեն՛՛: Հասկանալի է, նրանց նախկին ներդորւմները նույնպես այդ փորձի շրջանակներում է, և հիմա եկել է նոր իշխանություն ու նոր պայմաններ է թելադրում: Սա արդեն իսկ անկայունություն է: Հասկանալի է, որ այդ հարցերը ՛՛բաց ֆորմատով՛՛ չեն կարող հնչեցնել, մյուս կողմից էլ դեռևս վստահ չեն ՛՛նոր Հայաստանում՛՛ հայտարարված պայմաններին, չգիտեն նաև իրենց գործող ծրագրերի ապագան: Վաղը մյուս օրը ԱԱԾ-ն կարող է այնտեղ էլ ապօրինություններ հայտնաբերել, ի՞նչ անեն, եթե գործել են նախկին ՛՛կայունության՛՛ պայմաններում, իսկ նոր կայունությունն էլ դեռևս հաղթահարված չէ: Հրանուշ  Խառատյանի  գրառումը

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ Շարմազանով Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ Գալստյան Իսրայելը թույլ չի տա, որ Հորդանանից արևմուտք արաբական բանակ հայտնվի. Նեթանյահու Եվրոպայի խորհուրդը խախտումներ է հայտնաբերել Թուրքիայի հոգեբուժական հիվանդանոցներում և միգրացիոն կենտրոններում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունն այդ ժամանակ վատացավ․ ի՞նչ պայմաններում են պահում նախագահին (video) Ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել. Վարուժան Գեղամյան Միկոյանը ձայնագրություն միացրեց․ «Երբ Քոչարյաները հայտնվում են պադվալում, դա ավարտվում է հաղթանակով» (video) Հրդեհ՝ Երևանում Բաքվի բանտում չունենք Արցախի ղեկավարությունից հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում՝ ունենք․ Բագրատ Միկոյան Ալիևը ճնշել է Փաշինյանին՝ մեղքերդ լսի՛ր, պիտի խոստացածդ կատարես․ Արթուր Խաչատրյան (video) Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ժողովին Շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում. Գագիկ Ծառուկյան Մեր հարկերի հաշվին 60 քննիչ ներգրավվել են վաղեմության ժամկետը լրացած այս գործին․ Օրբելյան (video) Բաքվում դատապարտում են Թուրքիայից Ադրբեջանի դեմ իրականացվող համակարգված տեղեկատվական հարձակումները Գնացեք՛, տեսե՛ք՝ ինչ պայմաններում են պահում զինված ադրբեջանցուն ու Ռոբերտ Քոչարյանին․ Բագրատ Միկոյան (video) Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ․ Սասունյան Կոչ COP17-ի մասնակիցներին. պատշաճ ուշադրություն դարձնել բռնի տեղահանության կենսամշակութային հետևանքներին Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են ընտրություններից առաջ Իրանի դեմ հարվածների հնարավորությունը․ Axios Ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ՇՏԱՊ․ Իրանում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ փաստաթուղթ կա․ Արման Աբովյանը մանրամասնում է (video) ՔՊ-ականնե՛ր, ձեզ հիասթափեցնեմ․․․ Փաշինյանը, երբ գոռում է՝ կկզացնեմ․․․ Արթուր Խաչատրյան (video) Աննա Վարդապետյան և մյուսներդ, վաղը ձեր մորքուր, բաջանաղներին չուղարկե՛ք, պատասխան եք տալու․ Միկոյան (video) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ Գալստյան Այսօր հիջաբի դեմ պայքարող Բաքվի բռնшպետի վարկն ամբողջ աշխարհում հավատացյալ մահմեդականների շրջանում հավասար է զրոյի․ Վարդան Ոսկանյան Ուկրաինայի տարածքում Starlink արբանյակային տերմինալների աշխատանքը սահմանափակվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am