Ինչ տրամադրությամբ կվերադառնա Փաշինյանը՝ Պուտինի հետ կոշտ խոսակցությունից հետո

Փաշինյան-Պուտին հանդիպման նախօրեին Մոսկվայից, թերևս, զգալով ընդհանուր լարվածությունն ու սուր մթնոլորտը, որոշեցին փոքր-ինչ մեղմել իրավիճակը: Հայաստանում ղեկավարության փոփոխությունն ազդեցություն չի ունեցել Մոսկվայի ու Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության վրա, երեկ հայտարարել է ռազմատեխնիկական համագործակցության գծով Դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը. «Հայաստանի հետ հարաբերությունները կառուցվում են ըստ հաստատված ծրագրի։ Այն պայմանագրերը, որոնք մենք ունենք՝ ուրեմն ունենք։ Նոր բան այս առումով ես չեմ ասի» ։ Նշենք, որ ավելի վաղ՝ մեկ օր առաջ էլ, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշեց, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպմանը քննարկվելու են երկկողմ համագործակցությանը և միջազգային կառույցներում համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր. «Շատ հարցեր են կուտակվել երկու կողմում էլ, հետևապես՝ մենք ակնկալում ենք անկեղծ և լուրջ խոսակցություն բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ միջազգային կառույցներում՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում համատեղ աշխատանքին»։ Սա Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումը կլինի մայիսից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց Հայաստանի վարչապետի պաշտոնը: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ մայիսին Սոչիում՝ ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում: Երկրորդ անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպեցին հունիսին Մոսկվայում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը: Այս ընթացքում Պուտինը և Փաշինյանը նաև երեք հեռախոսազրույց են ունեցել: Իրականում, վաղը Փաշինյանի և Պուտինի առաջին լիարժեք բանակցությունները կլինեն՝ ծանոթությունից հետո: Այսինքն, կլինեն կոնկրետ, առարկայական բանակցություններ: Հենց Մոսկվայից հնչող հայտարարությունները հիմք ընդունելով կարելի է արձանագրել, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կոնկրետ խնդիրներ կան, ու դրանք արագ լուծման են սպասում, այլապես իրավիճակը կարող է արդեն լուրջ բարդություններ առաջ բերել: Այսինքն, արձանագրենք, որ թե՛ Երևանում, թե՛ Մոսկվայում լուրջ ակնկալիքներ կան վաղը կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպումից: Հարաբերություններում անորոշությունը ու հայտարարություններն արդեն որոշակի մտահոգություն են առաջացնում: Այս առումով Փաշինյանի թիմի որոշ ներկայացուցիչների հայտարարությունները, թե՝ «որևէ անհանգստանալու բան չկա, երկու երկրների հարաբերությունները լավ մակարդակում են», մեղմ ասած տարօրինակ են, եթե չասենք՝ անհասկանալի: Անտեսել Ռուսաստանի հնչող մեկնաբանությունների սրությունը ու դրանց ծաղրով պատասխանելը՝ դուրս է տրամաբանությունից ու հղի վտանգներով Հայաստանի ու Արցախի համար: Թամար Բագրատունի

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am