Պուտինի և Փաշինյանի փոխկապակցված վախերը

Սեպտեմբերի 8-ին սպասվող Պուտին-Փաշինյան հանդիպմանն իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ եւ անսպասելի հունով։ Հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է իր տարածքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը: Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Հարությունյանը «Մարտի 1»-ի քրեական գործում առանցքային նշանակություն ունեցող փաստաթղթի՝ թիվ 0038 հրամանն արձակողն է։ Այդ փաստաթղթից հանրությունը տեղեկացավ, որ 2008 թվականի՝ 10 քաղաքացիների մահվամբ ավարտված մարտյան իրադարձությունների ժամանակ բանակը բերվել է զորանոցային վիճակի, ստեղծվել են հատուկ ջոկատներ, որոնք զինվել են տաբելային զենքերով։ Միքայել Հարությունյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց այս տարվա հուլիսի 3-ին, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումն ու հայտարարվեց հետախուզում։ Մեղադրանքի առաջադրումից հետո նա հապշտապ մեկնեց Մոսկվա եւ հիմա լուրեր կան, որ նա նաեւ ՌԴ քաղաքացի է։ Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանն իր առաջին հեռուստահաղորդման ժամանակ ասում էր, որ ինքը կապ չունի 0038 հրամանի հետ, ինքը չի հրահանգել դա, երևի վստահ էր, որ Միքայել Հարությունյանը, այնուամենայնիվ, չի հայտնվի նախաքննական մարմնի տիրույթում։ Դեպքերի այսպիսի տրամաբանված հաջորդականությունից ակնհայտ է դառնում ռուսաստանյան հետքը այս իրադարձություններին, որը հատուկ նպատակ է հետապնդում։ Ռուսաստանը նաեւ հրապարակայնորեն չթաքցրեց մտահոգությունը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, մասնավորապես անթույլատրելի համարելով նախկին բարձրաստիճան իշխանավորների նկատմամբ քրեական հետապնդումը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկու անգամ անդրադարձավ այդ խնդրին՝ հիշատակելով, մասնավորապես, Քոչարյանի անունն ու ՀԱՊԿ-ի խնդիրը, որի ղեկավար Յուրի Խաչատուրովի նկատմամբ էլ է նույն գործող մեղադրանք առաջադրվել։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը երկու դեպքերում էլ շշմեցնող էր, առաջին անգամ նա հորդորեց ադապտացվել նոր իրավիճակին, իսկ երկրորդ անգամ պարզապես ծաղրեց Լավրովին՝ ասելով, թե իսկապես Հայաստանում շատ շոգ է։ Սա ասվեց ի պատասխան այն դիտարկման, որ Հայաստանում իրադարձությունները շարունակում են «եռռալ»։ Առաջին հայացքից Նիկոլ Փաշինյանի պատասխանը ուղղված էր իր ներքին լսարանի, հեղափոխական զանգվածների համար, ի վերջո, Փաշինյանը իշխանության է եկել հակառուսական տեսլականով եւ հագուրդ տվել Հայաստանում դոմինանտ նույնպիսի տրամադրություններին։ Սակայն հանդիպումից ժամեր առաջ Փաշինյանը փորձում է մեղքերի թողություն անել եւ քծնել Պուտինին։ Ամեն դեպքում այդ տրամադրվածությունն է նկատվում «Զինուժ» հաղորդաշարին տված վարչապետի այսօրվա հարցազրույցում։ Նա ասել է, որ հայ-ռուսական հարաբերություններն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում:«Մենք հույս ունենք այդ հարաբերությունների արդյունավետությունն էականորեն բարձրացնել: Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային և շատ ավելի եղբայրական»,- ասել է ՀՀ վարչապետը: Նույնպիսի ռեւերանսներ է արել ԱԱԽ քարտուղար, մինչ պաշտոն ստանալը հակառուսական ընդգծված դիրքորոշմամբ հանդես եկող Արմեն Գրիգորյանը, նա էլ ռուսական լրատվամիջոցներին է հավատարմության երդում տվել՝ կարեւորելով Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության կյանքում։ Սա նշանակում է, որ, անկախ ամեն ինչից, Փաշինյանը գիտակցում է, որ Ռուսաստանի դերը արցախյան հիմնախնդրում եւ մանավանդ այն, որ Հայաստանում ֆորս-մաժորների միջոցով մի քանի օրում հնարավոր է իրավիճակ փոխել։ Որքան էլ նա այս փուլում կարեւորում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները, միեւնույն է փաստն այն է, որ ինքն անձամբ իշխանության է եկել ֆորս մաժորային իրավիճակում, որին ի դեպ, մեծ է Ռուսաստանի դերակատարումը՝ ի դեմս Սամվել եւ Կարեն Կարապետյանների, Պուտինի թողությամբ Հայաստանում ձեւավորվեց հակասերժական բեւեռ, թե հետո ինչպես Փաշինյանն օգտվեց այդ իրավիճակից, դա արդեն այլ թեմա է։ Ասել կուզի՝ պատահական չէ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիան եւ բազմաբեւեռ աջակցությունը։ Ուստի այս պարագայում Փաշինյանի միակ հաղթաթուղթը ճկուն եւ կանխատեսելի խաղն է Ռուսաստանի խաղի կանոններով։ Թերեւս սրանով պայմանավորված է, որ Փաշինյանը ներքին լսրանի համար որքան էլ նախկին եւ ներկա հավաստիացումների կատարմանը լծվի՝ պատասխանատվության ենթարկելով նախկին իշխանավորներին եւ հատկապես Մարտի 1-ի ոճրագործներին, այդուհանդերձ ինչ-որ պահի հասկանալով հետ է քաշվում եւ սկսում է խոնարհումի ու քծնանքի ժամը։ Ի դեպ, նա այդ անում է բոլոր նախկիններից ամենալավը։ Սակայն այս անկանխատեսելի վայրիվերումները՝ մի օր շոգ, մի օր զով երգերը բավարար չեն Ռուսաստանի աջակցության համար։ Որքան էլ Պուտինը աչքի առջեւ ունենալով Ուկրաինայի օրինակը չցանկանա Հայաստանի հարցում սրացումների գնալ, այդուհանդերձ ամեն ինչ անելու է կանխատեսելի գործընկեր ունենալու համար։ Ըստ ամենայնի՝ հենց այս նպատակով է, որ Քոչարյանը պահվում է ռեզերվում որպես «մահակ» Փաշինյանի իշխանության գլխին, իսկ եթե ամեն ինչ գնա խաղի այն կանոններով, որը թելադրում է Պուտինը, չի բացառվում, որ Քոչարյանի շուրջ ձեւավորվող բեւեռը կամաց-կամաց ցրվի, եւ վերանայվի նախկին հրահանգ՝ Հայաստանում ներդրումներ անելու օգտին։ Անի Սահակյան

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am