Ամենագլխավոր հարցը, որը Փաշինյանը կտա Պուտինին

Մինչ Հայաստանում բոլորը շունչները պահած սպասում են երկու օրից կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպմանը, պաշտոնական Մոսկվան շարունակում է լարված պահել հանդիպումից առաջ մթնոլորտը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ի հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ համագործակցությանը և միջազգային կառույցներում համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր, այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Սեպտեմբերի 8-ին նախատեսված է մեր նախագահի աշխատանքային հանդիպումը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», - վերահաստատել է Ուշակովը, հիշեցնելով, որ երկու առաջնորդները արդեն երկու անգամ բանակցություններ են անցկացրել՝ մայիսին Սոչիում, հունիսին՝ Մոսկվայում, ինչպես նաև երեք անգամ հեռախոսազրույց ունեցել: «Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական, դրա համար մենք ակնկալում են անկեղծ և լուրջ խոսակցություն բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ միջազգային կառույցներում համատեղ աշխատանքին՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում»,- Ուշակովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը: Ուրեմն, Մոսկվան ակնկալում է Պուտինի և Փաշինյանի միջև անկեղծ և լուրջ զրույց ու արձանագրվում է, որ Մոսկվայում կքննարկեն կուտակված հարցեր... Ասել է թե՝ բավական հարցեր են կուտակվել, ընդ որում՝ թե՛ Մոսկվայում, թե՛ Երևանում: Սա էլ իրենց հերթին են շեշտում: Փորձենք հասկանալ, ինչ հարցեր են կուտակվել: Ռուսաստանում, թե ինչ հարցեր են կուտակվել՝ այդ մասին արդեն պարզ է՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը և իհարկե՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, որը Լավրովը վերջերս «անհանգստացնող» ու «թեժ» որակեց: Այստեղ, բոլորի համար պարզ է խոսակցության նյութը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Մարտի 1-ի գործով քրեական գործը, ինչպես նաև Միքայել Հարությունյանի և Յուրի Խաչատուրովի: Վերջին դեպքում, որպես ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնի կրող, արդեն իսկ մեկ անգամ արտահայտվեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչից կարելի է ենթադրել, որ Հայաստանի կողմից մյուս թեկնածուի ներկայացումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ ուղղակի հարցականի տակ է: Ռուսաստանի կողմից տրվող հարցերը՝ պարզ են: Եթե այս ամենին էլ գումարենք Արցախի խնդիրը, այն ակնկալիքները, որը Փաշինյանի նոր կառավարությունից ունի Ադրբեջանը, հնարավոր է խոսակցությունն էլ այս դաշտում լինի բավական լուրջ ու հետևանքների առումով նույնիսկ անկանխատեսելի: Հիմա հարցը՝ իսկ ինչ հարցեր ունի Նիկոլ Փաշինյանը Պուտինին... Այստեղ պատասխանը պարզ է՝ գլխավոր հարցը մեկն է. սեփական իշխանության նկատմամբ գոնե լոյալություն, որը ստանալը, ըստ ամենայնի այնքան էլ հեշտ չի լինելու, եթե չասենք՝ բավական դժվար է լինելու: Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ի տարբերություն նախորդների, Փաշինյանն ամենաբուռն ձևով է ուղերձներ է հղում Պուտինին, հավատարմության հակվածություն ցույց տալիս, ու փորձում է սիրաշահել Պուտինին, պարզ է, որ Փաշինյանը Պուտինի աչքում «մերոնքական» երևալու գերխնդիր ունի լուծելու: Կարողանալո՞ւ է Փաշինյանը ռազմաքաղաքական հարցերով Ռուսաստանից ստանալ աջակցություն, այնպիսի աջակցություն, որը Հայաստանում բոլոր ուժերը կընդունեն ի գիտություն: Թամար Բագրատունի

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am