Եթե Թուրքիան եվրոպական երկիր է, ապա «մենք ԵՄ-ի մահն ենք ցանկանում»

Թուրքիան մինչև հունիսի վերջ ստանալ ԵՄ երկրների հետ ոչ վիզային ռեժիմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի ենթարկվի ահաբեկչությանը։ Ինչպես հայտնի է, մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրեց օրերս Ստամբուլի կենտրոնական փողոցներից մեկում, ինչի արդյունքում հինգ մարդ է զոհվել, բազմաթիվ վիրավորներ կան: Իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունը, նշելով, որ դա եղել է «անմարդկային արարք» և ավելացրել, որ Թուրքիան կշարունակի պայքարը «ահաբեկչության կենտրոնի» դեմ. «Ահաբեկչության ոչ մի կենտրոն չի հասնի իր նպատակներին այդպիսի հրեշավոր հարձակումների օգնությամբ: Մեր պայքարը կշարունակվի նույն ընթացքով, քանի դեռ ահաբեկչությունը չի վերջանա ամբողջությամբ»: Այս մթնոլորտում շարունակվում են Թուրքիայի և ԵՄ-ի համագործակցությունը: ԵՄ-ի և Թուրքիայի միջև մարտի 18-ին կնքվեց միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցով համաձայնագիրը, որը մարտի 20-ից պաշտոնապես ուժի մեջ մտավ: Այն ենթադրում է Մերձավոր Արևելքի, Հեռավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ներգաղթյալների հարկադիր վերադարձ Թուրքիա, ովքեր այդ երկրի տարածքով ապօրինի ժամանել են Եվրոպա՝ չունենալով ապաստանի ստացման որևէ հիմք: Փոխարենը ԵՄ-ն պարտավոր է իր մոտ տեղակայել համապատասխան քանակությամբ անձանց, ովքեր արդեն գտնվում են փախստականների համար թուրքական ճամբարներում, սակայն դա վերաբերում է միայն Սիրիայի նախկին բնակիչներին: Իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Մարտեն Վերվեյին նշանակել է Թուրքիայի հետ միգրացիոն համաձայնագրի իրագործման ԵՄ համակարգող: ԵՄ երկրների առաջնորդները և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ուրբաթ օրը միգրացիոն համաձայնագիր կնքեցին՝ պայմանավորվելով Թուրքիայից Եվրոպա ներթափանցած բոլոր անօրինական փախստականների վերադարձի շուրջ՝ փոխարենը խոստանալով Թուրքիային առանց վիզայի ռեժիմի սահմանում իր երկրի քաղաքացիների համար, երեք միլիարդ եվրո և սիրիացի փախստականների ընդունում: Մարտի 20-ից սկսած՝ Էգեյան ծովում հունական 5 կղզիներ Թուրքիայից ժամանած փախստականները կվերադառնան Թուրքիա: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ԵՄ-ի հետ գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է, որ ԵՄ-ը մինչև 2018թ. ավարտը փախստականների հումանիտար կարիքները հոգալու համար Թուրքիային կտրամադրի 6 միլիարդ եվրո: «Առաջին 3 միլիարդ եվրոն մենք կսկսենք ծախսել արդեն առաջիկա շաբաթներին։ Հավելյալ 3 միլիարդ եվրոն կհատկացվի մինչև 2018-ի ավարտը»,- ասել է Դավութօղլուն։ ԵՄ-Թուրքիա համաձայնագրի տեքստում նշված է, որ ԵՄ-ը Թուրքիային երկրորդ 3 միլիարդ եվրոն կհատկացնի միայն այն բանից հետո, երբ կծախսվի առաջին 3 միլիարդ եվրոն։ Թուրքիան անհրաժեշտ բոլոր պայմանները կատարելու դեպքում կարող է մինչև հունիսի վերջ ստանալ ԵՄ երկրների հետ ոչ վիզային ռեժիմ։ Այդ մասին նշված է փախստականների խնդրի լուծման շուրջ գումարված ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի արդյունքներով ընդունված որոշման մեջ: Որոշման համաձայն՝ պետք է արագացնել վիզային ռեժիմի ազատականացմանն առնչվող «ճանապարհային քարտեզի» իրագործումը, որպեսզի հնարավոր լինի Թուրքիայի քաղաքացիների համար ոչ վիզային ռեժիմ սահմանել 2016թ. հունիսի վերջից ոչ ուշ։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Թուրքիան կատարի բոլոր պայմանները։ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան արդեն իսկ կատարել է 72 պահանջից 37-ը և հուսով է մնացյալ պահանջներն իրագործել մինչև մայիսի սկիզբ։ Եվրոպական հանձնաժողովը Թուրքիայի կողմից տվյալ պահանջները կատարելը ստուգելու է ապրիլի վերջին և կազմելու է համապատասխան հաշվետվություն, որի հիման վրա էլ Եվրոպական խորհրդարանն ու ԵՄ-ի Խորհուրդը Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցով կընդունեն վերջնական որոշում։ Թուրքիան ԵՄ-ում տեղ չունի Մինչդեռ եվրոպացի գործիչները քննադատում են Թուրքիային: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին iTele հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարը հակասում է առողջ բանականությանը: «Թուրքիան գտնվում է Փոքր Ասիայում: Այն մեծ երկիր է, մեծ քաղաքակրթություն, բայց այն կամուրջ է Ասիայի և Եվրոպայի միջև: Թուրքիան ԵՄ-ում տեղ չունի, և ես միշտ հակված եմ եղել այդ դիրքորոշմանը: Այն հիմնված է առողջ բանականության վրա: Դա ամենևին էլ չի նշանակում, թե ես թուրքերի դեմ ինչ-որ բան ունեմ, նրանք մեզ պետք են, նրանք մեր դաշնակիցներն են ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- ասել է Սարկոզին: Սարկոզին նշել է, որ երբ «մենք սկսենք բացատրել, որ Թուրքիան Եվրոպա է, աշակերտներին պետք է պարզաբանենք, որ Եվրոպայի սահմանն անցնում է Սիրիայով: Դա զուրկ է առողջ բանականությունից»,- ասել է Ֆրանսիայի նախկին նախագահը: Սարկոզիի խոսքով՝ եթե հաստատվի, որ Թուրքիան եվրոպական երկիր է, ապա «մենք Եվրամիության մահն ենք ցանկանում»: «Իսկ եթե խոսքը Թուրքիայի միացման մասին է, ապա թույլ տվեք ասել, որ Ռուսաստանը շատ ավելի եվրոպական երկիր է, քան Թուրքիան»,- նշել է նա: Իր հերթին, Անկարան էլ շարունակում է քննադատել ԵՄ-ին: Անկարան կշարունակի քննադատել Եվրամիությանը, Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության նկատմամբ երկակի քաղաքականություն վարելու համար, ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն. «Գործել ահաբեկիչների հետ նույնն է, ինչ պարելը ականապատված դաշտում: Այսօր ես շնորհակալություն հայտնեցի բոլոր եվրոպական գործընկերներին ցավակցության համար, որը նրանք արտահայտեցին Անկարայի ահաբեկչության կապակցությամբ: Այդ համերաշխությունն իրականության մի կողմն է: Մյուսը կայանում է նրանում, որ այսօր Բրյուսելում ՔԱԿ-ը, որը պայթեցրել է Անկարայում ավտոբուսի կանգառը, ակցիա է կազմակերպել իր դրոշով և խորհրդանիշով: Դուք ինչ կզգայիք մեր տեղը, տեսնելով դա: ԴԱԻՇ-ի և ՔԱԿ-ի միջև ոչ մի տարբերություն չկա»: Նա նաև քննադատել է մի քանի եվրոպական երկրների, այն բանի համար, որ հրաժարվում են ընդունել փախստականներին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am