Նորից կոտրած տաշտակի առջեւ.եկամտային հարկի հաշվին հասարակությանը խոստացված աշխատավարձի աճը աշխատողների առնվազն կեսը չի զգա

Կառավարությունը կարծես մտափոխվել է եւ մտադիր չէ նվազեցնել ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների եկամտային հարկի դրույքաչափը։ Զարմանալի է թերեւս այն հիմնավորումը, որ դրվել է նման մոտեցման հիմքում. կառավարության կարծիքով, այսպես, թե այնպես, դրանից այս խմբում ընդգրկված աշխատողների եկամուտների շոշափելի ավելացում չի լինի։ Թե որքանո՞վ է հիմնավորված այս փաստարկը, դատեք ինքներդ։ Մի բան ակնհայտ է, որ հերթական անգամ սոցիալապես անապահով հատվածը կանգնում է կոտրած տաշտակի առջեւ։ Կառավարությունը հակված չէ առավել նվազ եկամուտներ ունեցողների համար եկամտային հարկը դարձնել 20 տոկոս։ Թեեւ ներկայացված տարբերակներից մեկը ենթադրում է այդպիսի մոտեցում, այնուհանդերձ ակնհայտ է, որ կառավարությունը պատրաստ չէ գնալ այդ ճանապարհով։ Այնպես որ եկամտային հարկի հաշվին հասարակությանը խոստացված փաստացի վճարվող աշխատավարձի աճը, ըստ էության աշխատողների առնվազն կեսը չի զգա։ Թվում է, թե կառավարությունը պետք է մտածեր առաջին հերթին ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների եկամուտների ավելացման մասին։ Այնուհանդերձ նախապատվությունը տրվում է բարձր եկամուտ ունեցողներին։ Այդ մասին Հարկային օրենսգրքի փոփոխությունների առնչությամբ ակնարկեց նաեւ կառավարության ղեկավարը։ Ուստի ենթադրվում է, որ եկամտային հարկի վերջնական տարբերակը այդպիսին էլ կլինի։ Այլ հարց է, թե դա որքանով է բխում նաեւ հասարակության լայն զանգվածների շահերից։
  Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ից գործող օրենքի համաձայն, Հայաստանում սահմանված է եկամտային հարկի երեք սանդղակ։ Ըստ այդմ, մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձի պարագայում եկամտային հարկը կազմում է 23,150 հազարից մինչեւ 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս։ Ավելի բարձր եկամուտ ունեցողները հարկվում են 36 տոկոսով։ Երկար ժամանակ թմբկահարելով եկամտային հարկի նվազեցման թեման, այժմ կառավարությունը նախընտրում է այն տարբերակը, որ մինչեւ 150 հազար դրամ ստացողները պետք է շարունակեն հարկվել 23 տոկոսով։ Փոխարենը՝ նպատակահարմար է համարվում նվազեցնել երկրորդ եւ երրորդ խմբերում ընդգրկվածների եկամտային հարկի դրույքաչափերը՝ հավասարեցնելով 23 տոկոսի։ Ենթադրվում է, որ դրա շնորհիվ նրանք կստանան մի քանի տասնյակ միլիարդ դրամի հավելյալ եկամուտ։ Հատկապես երրորդ խմբում ընդգրկված քաղաքացիների համար, որոնց եկամուտներն առանց այդ էլ բարձր են, այս տարբերակը հարկային բեռի բավականաչափ կտրուկ իջեցում է։ Որ այս փոփոխության շնորհիվ հասարակության մի հատվածի եկամուտները կավելանան, անշուշտ լավ է։ Սակայն մեծ թվով քաղաքացիներ, ովքեր առանց այն էլ ունեն նվազ եկամուտներ, դրանից ոչինչ չեն ստանա։ Ընդհակառակը, նրանց մի մասի եկամուտները նույնիսկ կնվազեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ Շարմազանով Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ Գալստյան Իսրայելը թույլ չի տա, որ Հորդանանից արևմուտք արաբական բանակ հայտնվի. Նեթանյահու Եվրոպայի խորհուրդը խախտումներ է հայտնաբերել Թուրքիայի հոգեբուժական հիվանդանոցներում և միգրացիոն կենտրոններում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունն այդ ժամանակ վատացավ․ ի՞նչ պայմաններում են պահում նախագահին (video) Ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել. Վարուժան Գեղամյան Միկոյանը ձայնագրություն միացրեց․ «Երբ Քոչարյաները հայտնվում են պադվալում, դա ավարտվում է հաղթանակով» (video) Հրդեհ՝ Երևանում Բաքվի բանտում չունենք Արցախի ղեկավարությունից հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում՝ ունենք․ Բագրատ Միկոյան Ալիևը ճնշել է Փաշինյանին՝ մեղքերդ լսի՛ր, պիտի խոստացածդ կատարես․ Արթուր Խաչատրյան (video) Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ժողովին Շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում. Գագիկ Ծառուկյան Մեր հարկերի հաշվին 60 քննիչ ներգրավվել են վաղեմության ժամկետը լրացած այս գործին․ Օրբելյան (video) Բաքվում դատապարտում են Թուրքիայից Ադրբեջանի դեմ իրականացվող համակարգված տեղեկատվական հարձակումները Գնացեք՛, տեսե՛ք՝ ինչ պայմաններում են պահում զինված ադրբեջանցուն ու Ռոբերտ Քոչարյանին․ Բագրատ Միկոյան (video) Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ․ Սասունյան Կոչ COP17-ի մասնակիցներին. պատշաճ ուշադրություն դարձնել բռնի տեղահանության կենսամշակութային հետևանքներին Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են ընտրություններից առաջ Իրանի դեմ հարվածների հնարավորությունը․ Axios Ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ՇՏԱՊ․ Իրանում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ փաստաթուղթ կա․ Արման Աբովյանը մանրամասնում է (video) ՔՊ-ականնե՛ր, ձեզ հիասթափեցնեմ․․․ Փաշինյանը, երբ գոռում է՝ կկզացնեմ․․․ Արթուր Խաչատրյան (video) Աննա Վարդապետյան և մյուսներդ, վաղը ձեր մորքուր, բաջանաղներին չուղարկե՛ք, պատասխան եք տալու․ Միկոյան (video) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ Գալստյան Այսօր հիջաբի դեմ պայքարող Բաքվի բռնшպետի վարկն ամբողջ աշխարհում հավատացյալ մահմեդականների շրջանում հավասար է զրոյի․ Վարդան Ոսկանյան Ուկրաինայի տարածքում Starlink արբանյակային տերմինալների աշխատանքը սահմանափակվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am