Գտել եմ այն մարդուն, ում հետ ես ինձ վատ չեմ զգում

Ընտրական օրենսգրքի նախագիծն այնպես է խճճված, որ պետք է առնվազն իրավաբան լինես, որ հասկանաս, թե ինչ են քննարկում եւ վերջում ինչ են ստանալու: Այսօր հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը: Նրա մոտ տպավորություն է, որ ամեն ինչ արվում է, որ ընտրություններին ընդառաջ կուսակցությունները գնան արհեստական մեծացման: «Ինչո՞ւ արհեստական, որովհետեւ դաշինքների մեջ պետք է մտնեն բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ընտրագրավի շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն, ինչպես նաեւ չունեն հնարավորություն  բոլոր մարզերում առնվազն 5 թեկնածու ներկայացնելու: Դա իրականությունն է»,- ասաց նա: Հարցին, թե եթե հաշվի առնելով ՀԱԿ-ի հետ վատ հարաբերությունները այդ կուսակցության ցուցակով առաջիկա ընտրություններին չմասնակցի, ո՞ր կուսակցության ցուցակով կմասնակցի՝ Սարգսյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասեց, որ ես նման ցանկություն ունեմ ...Ոչ մի բան չեմ բացառում, բանակցություններ են գնում, քննարկումներ են գնում: Պիտի ասեմ, որ բանակցությունները հիմնականում ընթանում են Ընտրական օրենսգրքի շուրջ: Նախ ասեմ, որ ես չեմ մտածում, որ ես պետք է ներառվեմ ուրիշների ցուցակում: Խոսքը վերաբերում է քաղաքական դաշինքներին: Եթե այդ հնարավորությունը կլինի, որ ՎՍԴՀԿ-ն դաշինքով մասնակցի ընտրություններին՝ մեզ համար առաջնային նպատակը դա է»: Հարցին՝ հնարավո՞ր է ԲՀԿ-ի հետ դաշինքն կազմվի՝  Սարգսյանը պատասխանեց. «Առայժմ նման բան չկա: Մենք երկուսս էլ կուսակցապետեր ենք, երկուսս էլ ուժեղ կանայք ենք եւ անձամբ ես սիրում եմ ուժեղների հետ գործ ունենալ: Շատ բնական մարդկային հարաբերություններ են: Չմոռանանք, որ Ազգային ժողովում ուժեղ քաղաքական կանայք այնքան էլ շատ չեն, որոնց մի մասին ես այնքան էլ չեմ ընդունում, հետեւաբար գտել եմ այն մարդուն, եւ ինքն էլ ինձ է գտել, ում հետ ես ինձ վատ չեմ զգում շփման մեջ...Այսպես ասեմ՝ ունեմ համակրանք Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ»:  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am