Անտառապահների աշխատավարձերն էականորեն բարձրացվել են. Բնապահպանության նախարար

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանըներկայացրեց իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքները և առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Նախարարը նշեց, որ էականորեն փոխվել է թույլտվությունների, լիցենզիաների, համաձայնությունների տրման մոդելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարը հավաստիացրեց, որ որևէ սուբյեկտիվ մոտեցում որևէ նախարարության կողմից տրվող լիցենզիաների, թույլտվությունների տրամադրման հարցում չկա: «Գործողությունները իրականացվում են հստակ ժամկետներում, առանց ուշացումների: Դուք գիտեք, որ գրեթե հանրապետության տարածքի 10 տոկոսը բնության հատուկ պահպանվող տարածքներն են: Հիմնական շեշտը դրված է պահպանության ռեժիմի վրա: Էականորեն բարձրացվել են աշխատավարձերը: Որոշ տեղերում անտառապահների աշխատավարձերը բարձրացվել են գրեթե 100 տոկոսով, բայց հիմնականում՝ միջինը 50 տոկոսով»,- ասաց Գրիգորյանը: Նա հավելեց, որ միջազգային գործընկերների հետ լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում պահպանվող և անտառային տարածքների տեխնիկական վերազինման ուղղությամբ: «Տասնյակ մեքենաներ են գնվել միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ, հզորացվել են Սյունիքի անտառտնտեսությունները, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը: Առաջիկա մի քանի օրերին կգնենք նոր շենք, որտեղ կտեղակայվեն բնապահպանության նախարարությանը ենթակա ստորաբաժանումները»,- մանրամասնեց  նախարարը Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ մի քանի նոր դրամաշնորհներ կան, որոնք ընթացքի մեջ են:  «23.5 միլիոն եվրո դրամաշնորհ ենք ակնկալում KFW բանկից, այս տարվա ընթացքում դա պարտադիր կստորագրվի: Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից ունենք 7.5 միլիոն դոլարի դրամաշնորհ»: Նրա խոսքով՝ բնապահպանական փորձաքննության գործընթացի առումով, որի վերաբերյալ հասարակության մեջ բազմաթիվ մտավախություններ կան, այս պահին ամբողջովին այլ մեթոդաբանություն է գործում: «Մենք միջազգային ծրագրերի շրջանակներում վարձավճարով ներգրավել ենք երկու բարձր վարձատրվող փորձագետների, ովքեր և՛ մուտք լինելուց, և՛ ելք լինելուց բոլոր փաստաթղթերի եզրակացությունն ուսումնասիրում են, և, եթե նրանք դրական եզրակացություն չեն տալիս, որևէ փորձաքննություն դրական եզրակացություն չի ստանում: Այս ամենը իրականացվում է օրենքի շրջանակներում»,- ընդգծեց Էրիկ Գրիգորյանը: Այս տարի վարչարարության փոփոխության արդյունքում էականորեն փոխվել են որսի հետ կապված գործընթացները: Մասնավորապես, 100 տոկոսով ավելացել են բնօգտագործման վճարները, չնայած կենդանատեսակների մասով ցանկը փոքրացել էր, իսկ կաթնասունների որսը՝ բացառությամբ գայլի և շնագայլի, ամբողջովին արգելվել: Առաջին անգամ իրականացվել է լքված պոչամբարների և տարածքների գույքագրում, աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին, սակայն արդեն կա 40 լքված պոչամբար, որոնք ունեն ռեկուլտիվացիայի կարիք: «Մենք նախնական համաձայնություն ունենք ԵՄ-ի հետ, որ 5 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ կտրամադրվի այդ պոչամբարների ռեկուլտիվացիայի համար»,- ասաց նախարարը: Օդի մոնիթորինգի համակարգի զգալի բարեփոխումներ են նախատեսվում, կառուցվածքը բաղկացած է լինելու երեք մեծ բաղադրիչից: «Առաջին բաղադրիչը շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական համակարգի ձևավորումն է, որի շրջանակում ամբողջովին պետք է փոխվեն մոտեցումները: Այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի իր հեռախոսով պետք է տեղեկատվություն ունենա օդի աղտոտվածության մասին: Եվ, առհասարակ, այն աշխատանքը, որը օդի մոնիթորինգի համակարգը իրականացնում է, պետք է լինի առցանց և հասանելի հասարակության բոլոր անդամների համար: Այդ գծով աշխատանքներ իրականացվում են: Երկրորդ բաղադրիչը թույլտվությունների լիցենզիաների համակարգն է, որը կրկին ամբողջությամբ անցնելու է օնլայն համակարգի, զգալիորեն ուժեղացվելու են մասնագիտական ստորաբաժանումների կարողությունները: Մենք ներգրավելու ենք երկարաժամկետ փորձագետների, ովքեր տարբեր բաղադրիչների գծով մեզ լրացուցիչ ծառայություններ կմատուցեն»,- մանրամասնեց Գրիգորյանը:

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից» Պուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքը «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Լեհաստանում ձերբակալել են ուկրաինացու, որը երկրի նախագահի հասցեին սպառնալիքներ էր հրապարակել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Գեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջ Թրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համար Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. Armlur Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետ Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է Ուկրաինական դրոնը Ռոստովում հարձակվել է թանգարանային համալիրի վրա. կան տուժածներ Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am