ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման օրակարգից տեղյակ չէ։
Ինչ վերաբերում է հարցին՝ նորմա՞լ է, որ վերջին շրջանում արդեն 3-րդ անգամ են հանդիպում երկու երկրների ղեկավարները, գուցե հստակեցնելու կոնկրետ թեմաներ կան, Սիմոնյանը պատասխանեց, որ հայ-ռուսական հարաբերություններում անհանգստանալու որևէ բան չկա, և որ ռուս գործընկերները պարզապես ուսումնասիրում են իրենց: «Մեր գործընկերների համար անհասկանալի իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանում. 10 օրվա ընթացքում իշխանափոխություն տեղի ունեցավ ու իշխանության եկավ մի ուժ, որը եղել է ընդդիմություն: Գերտերությունները, ոչ միայն Ռուսաստանը, ուսումնասիրում են Հայաստանի այսօրվա իշխանությունը»,- ասաց Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՀՀԿ-ի այն քննադատությանը, թե վարչապետ Փաշինյանի՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տված պատասխանը հեռու էր դիվանագիտական դաշտից, հորդորեց ՀՀԿ-ին հիշել իրենց դիվանագիտական աշխատանքն ու արդյունքները։
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը