Մոսկվային մատնացույց է արվում Փաշինյանի աքիլլեսյան գարշապարը

Սեպտեմբերի 8-ին Փաշինյան-Պուտին հանդիպմանն ընդառաջ հայաստանյան քաղաքական ուժերի կողմից  ակտիվ հայտարարություններ են տեղում հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու նոր իշխանությունների վարած քաղաքականության առիթով: Առանձնապես ակտիվացել են ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք Ռուսաստանին սիրաշահելու համար յուղ են լցնում  կրակի վրա: Էդուարդ Շարմազանովն ասում է, որ Փաշինյանի վարած քաղաքականությունը չի բխում հայ-ռուսական բարեկամական շահից, խոսքը մասնավորապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրուրովի նկատմամբ հարուցված գործն է Մարտի 1-ի շրջանակներում, ինչին անդրադարձել է ռուսական կողմը՝ կոչ անելով չանել այնպիսի գործողություններ , որոնք վնաս կհասցնեն միջազգային կառույցի հեղինակությանը: ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում եւս չթաքցրեց մտահոգությունները հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ.«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք տեղ գտած իրողությունների առթիվ: Ես հուսով եմ, որ բոլոր գործողությունները, որոնք մեր իշխանությունների կողմից ձեռնարկվում են կամ կձեռնարկվեն, դրանք կբխեն բացառապես Հայաստանի Հանրապետության ազգային պետական երկարատև շահերից, նախկին փորձի համակողմանի ուսումնասիրությունից բխող որոշումներ կլինեն: Եվ ի վերջո, գուցե մի օր վերանան նաև այն խութերը, մտահոգությունները, որոնք արտահայտում ենք ոչ միայն ես ու իմ շատ գործընկերներ, այլ շատ անաչառ փորձագետներ»,- նշեց նա:  Ըստ Ֆարմանյանի՝ ՀՀ այսօրվա իշխանությունները պետք է առաջնորդվեն բացառապես Հայաստանի պետական ազգային շահերով, իսկ դա ենթադրում է Հայաստանի արտաքին քաղաքական նախորդ կուրսի շարունակություն: ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը կիսում է ՀՀԿ-ականների կարծիքը, ասելով՝ որ խնդիրներ կան այդ հարաբերություններում, դրսեւորվում է նաեւ Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարություններից: Նա կոչ է անում Փաշինյանին առաջիկա հանդիպման ժամանակ քննարկման առարկա դարձնել բոլոր հարցերը եւ գալ կոմպրոմիսային լուծման:  Ռուստամյանը համաձայն է պաշտոնական Մոսկվայի տեսակետին համաձայն որի՝  Հայաստանի ներքին իրադարձությունները չպետք է ազդեն Հայաստանի պարտավորությունների վրա, որոնք Հայաստանն ունի ԵՏՄ և ՀԱՊԿ առաջ: «Եվ այն քայլը, որը կատարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի հետ կապված, բնականաբար, կարող էր իսկապես այդպիսի տպավորություն առաջացնել Ռուսաստանի մոտ, որ այդ կազմակերպության հեղինակության հետ կապված հարց է առաջանում: Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին առանց հետ կանչելու մեղադրանք առաջադրեն, այդ կարգավիճակով մեղադրյալի աթոռին նստի»,- նշեց նա՝ հավելելով, որ Քոչարյանի հետ կատարվածն էլ աննախադեպ էր ԱՊՀ տարածքում, ինչին անդրադարձել է Ռուսաստանը: Դաշնակցականի համոզմամբ հայ-ռուսական հարաբերությունների լարման պատճառը, սակայն, Ռոբերտ Քոչարյանը չէ, միգուցե նա անձնական ջերմ հարաբերություններ ունի Պուտինի հետ, բայց ռուսական կողմի մտահոգությունները օբյեկտիվ են: Հայ-ռուսական հարաբերություններում, Նիկոլ Փաշինյանի կուսակից Ալեն Սիմոնյանի վստահեցմամբ որեւէ արտառոց փոփոխություն տեղի չի ունեցել, քաղաքական նոր իրավիճակ է եւ այդ իրավիճակին Հայաստանի վարած կուրսը ուսումնասիրվում է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ մնացած բոլոր գերտերությունների կողմից.<<Անհանգստանալու բան չկա, մենք շարունակելու ենք լավ հարաբերությունները>>: Ակնհայտ է, որ նախկին իշխանության ներկայացուցիչների համար Փաշինյանի աքիլլեսյան գարշապարը արտաքին  ճնշումն է: Նրանք հասկանում են, որ վարչապետն ունի ներքին աջակցություն՝ ի դեմս հազարավոր քաղաքացիների, որոնք վերջին հանրահավաքին ցույց տվեցին այդ աջակցությունը եւ կարծում են, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու միակ ճանապարհը մնացել է Մոսկվան, որն իր հերթին առանձնապես հիացած չէ նորերի կադրային քաղաքականությամբ եւ գրանտային միջոցներով սնվող պաշտոնյաների ներգրավմամբ: Անի Սահակյան

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am