Հրապարակը գրում է. «Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում քննարկվելու է Կենտրոնական բանկի խորհրդի նոր անդամի թեկնածությունը։ Նախկին անդամ Արկադի Խաչատրյանի ժամկետը լրացել է, նա նշանակվել է ԿԲ նախագահի խորհրդական։ Խորհրդի նոր անդամի թեկնածուն ԿԲ Դիլիջանի դպրոցի տնօրենն է՝ Մարտին Գալստյանը, ում ԿԲ-ում արդեն շնորհավորում են առաջխաղացման կապակցությամբ։
Այս նշանակումն ուշագրավ ենթատեքստ ունի։ Բացի այն, որ Գալստյանը Հարվարդում կրթություն ստացած հմուտ մասնագետ է, նաեւ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան է՝ հայտնի ընդդիմադիր եւ «լեւոնական»։ Բայց առավել ուշագրավ է, որ այս թեկնածությունն առաջադրել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը։ Նախկին կարգը, երբ ԿԲ խորհրդի անդամին նշանակում էր ՀՀ նախագահը, փոխվել է, այժմ խորհրդի անդամներին նշանակում է ԱԺ-ն՝ ֆինանսավարկային հանձնաժողովի առաջարկով։ Տեղեկությունները հաստատեցին ե՛ւ ԿԲ-ից, ե՛ւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից»։
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը