Ուժերի մոբիլիզացիան մեկնարկել է

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փոշմանել է, նա չի պատրաստվում հեռանալ ՀՀԿ-ից, որի մասին հայտարարում էր մոտ մեկուկես ամիս առաջ: Նա ասում էր, թե հիասթափվել է կուսակցությունից եւ չի բացառվում առհասարակ հեռանա քաղաքական ասպարեզից: Հիմա հակառակն է ասում՝ հիասթափվել է նոր իշխանություններից, քանի որ ակնկալում էր, որ երկրում փոփոխությունների շունչն իրեն միանգամից զգացնել կտար, բայց հակառակ պրոցեսն է՝ վախի ու ճնշման մթնոլորտ է ձեւավորվել: Առհասարակ հեղափոխության առաջին օրերին կար մտայնություն, թե էյֆորիան ամիսներ հետո տեղի կտա՝ ճանապարհ բացելով հիասթափությունների առջեւ, սակայն անցած չորս ամիսները ցույց են տալիս, որ հեղափոխական մթնոլորտն ու համակրանքը հեղափոխություն կատարած լիդերի նկատմամբ դեռ երկար իր տեղը չի զիջի։ Նախկին իշխանության «կեղտերը» ջրի երես հանելու գործելաոճը որդեգրած նոր իշխանությունների առջեւ օր օրի գործելու առավել մասշտաբային հարթակներ են բացվում, քանի որ բացթողումներն ու «կեղտերն» այնքան շատ են, որ թվում է, թե դրանց բացահայտելու գործը տասնամյակներ կձգվի՝ ամրապնդելով իշխանության դիրքերը։ Իսկ Ալիկ Սարգսյանը մեղմ ասած անկեղծ չէ՝ հայտարարելով, թե նոր իշխանության նկատմամբ հիասթափության պատճառով է, որ շարունակելու է ճանապարհը ՀՀԿ-ի հետ որպես ընդդիմություն: Ալիկ Սարգսյանը, ինչպես նաեւ ՀՀԿ-ում մի ստվար զանգված կուսակցության, այսպես կոչված, քաղակտիվը չեն եղել, նրանք ՀՀԿ-են եկել միմիայն այն բանի համար, որպեսզի իշխանություն ստանանան՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Եւ հիմա այս խավը ոչ մի պատասխանատվություն չի կրում իր ուսերին եւ պատրաստ էր մի քայլ հետ անել ու սպասել մինչեւ ջրերը կզուլալվեն, քաղաքական նոր իշխող կուսակցությունը կմտնի իր լիակատար իշխանության մեջ եւ նոր միայն այդ ժամանակ իրենք ուղիներ կորոնեն այնտեղ հայտնվելու համար։ Սրանով պայմանավորված էլ շատերը շտապեցին ՀՀԿ-ից հիասթափվելու եւ դուրս գալու հայտարարություններ անել, որոնց թվում Ալիկ Սարգսյանը: Սակայն նոր իշխանությունների պաշտոնավարման թեկուզեւ կարճ ժամանակը ցույց տվեց, որ Փաշինյանը չի պատրաստվում ասպարեզ տրամադրել ՀՀԿ-ի դասալիքներին, ավելին որոշել է վերից վար իր բռի մեջ հավաքել միայն կոմպրոմատների, քրեական գործերի միջոցով: Նույն Ալիկ Սսարգսյանի նկատմամբ այս ընթացքում մի քանի քրեական գործ է հարուցվել: Հետեւաբար նախկին իշխանավորները հասկացան, որ իրենց փրկությունը դասալքության մեջ չէ ու պետք է այլ ճանապարհ ընտրել: Այս համատեքստում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնություններն ու տրամադրվածությունն անկախ ռեալ շանսի հեռանկարից փրկօղակ է նախկինների համար: Հիմա միգուցե հուսահատված զանգվածները մոբիլիզացվելու ու ուժերը համախմբելու ճանապարհն են բռնել, ինչը Ալիկ Սարգսյանի հայտարարություններից է ակնհայտ դառնում: Նա ըստ էության ոչ միայն չի երկնչում իր դեմ հարուցված գործերի պատճառով, այլ բացահայտ հայտարարում է, որ ՀՀԿ-ն դեռ անելիք ունի քաղաքական ասպարեզում: Ալիկ Սարգսյանը առիթը բաց չի թողնում Քոչարյանին հաճոյանալու համար ու հիշեցնում է, որ նրա պաշտոնավարման տարիներին երկնիշ տնտեսական աճ է արձանագրվել.<<Ես մարզպետ էի, ամեն տարի մեր բյուջեն շեշտակի ավելանում էր>>: Անի Սահակյան

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am