Սուր «դանակ»՝ Փաշինյանի պարանոցին

Մոսկվան՝ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումից առաջ, որը նախապատրաստումը հաստատեց նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ կլինի ամենալարվածը նախորդ երկուսի համեմատությամբ: Մոսկվան շարունակում է բաց հասկացնել, որ դժգոհ է Հայաստանի ներքաղաքական իրավիճակով: Լավրովի մակարդակով կրկին շեշտվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ նշանակում է Մոսկվան Փաշինյանից պատասխաններ է ակնկալում ստանալ: Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Մոսկվան մտահոգ է Հայաստանում ծավալված իրադարձություններից, սակայն տեղի ունեցող զարգացումները որակում է որպես երկրի ներքին գործ: «Իհարկե մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, գիտեք այդ փաստերի, տեղի ունեցած ձերբակալությունների մասին», - ասել է Լավրովը՝ հավելելով. - «Անկասկած, մենք դա համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը և շատ ենք ցանկանում, որպեսզի այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքի վրա ու արագորեն հաղթահարվեն»: Սա առաջին անգամը չէ, երբ Ռուսաստանի արտգործնախարարը Մոսկվայի մտահոգությունն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող զարգացումների առիթով։ Հուլիսի 31-ին Լավրովը հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել, որում, մասնավորապես ասել էր, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ Ռուսաստանի ԱԳ նախարարի այս հայտարարությանը նախորդել էին «Մարտի 1»-ի գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումը։ Քոչարյանը ազատության մեջ է այսօր, Խաչատուրովն էլ վերադարձել է Մոսկվա և շարունակում է կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները։ Եթե այս ամենին էլ գումարենք անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ռոբերտ Քոչարյանին շնորհավորելու հանգամանքը, ապա կարելի է ենթադրել, թե Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ ինչ ճնշման գործիքներ բանեցրեց Փաշինյանի ուղղությամբ՝ մինչև հանդիպումը: Մոսկվան, ըստ ամենայնի, կձգտի Փաշինյանից ստանալ վերջնական պատասխան այն մասին, որ այլևս Հայաստանում հետապնդման չեն ենթարկվի Ռոբերտ Քոչարյանը, Միքայել Հարությունյանն ու Յուրի Խաչատուրովը: Հիմա, իհարկե, Մոսկվան միաժամանակ հայտարարում է, թե «տասնամյա վաղեմության իրադարձությունների քննությունը Հայաստանի ներքին գործն է», բայց... Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ «Անկասկած, մենք դա համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը և շատ ենք ցանկանում, որպեսզի այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքի վրա ու արագորեն հաղթահարվեն», - ասել է Լավրովն ու անմիջապես հավելել, որ՝ «մեզ համար կարևոր է լսել, թե ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում երկրում իրադրության զարգացման հեռանկարները»: Նշանակո՞ւմ է արդյոք, որ Մոսկվա համարում է, որ Հայաստանի ներքին գործերը օրենքի շրջանակներում չեն ու Սահմանադրության խախտումներ են տեղի ունենում... Բացի այդ կա ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցչի հարցը: Մոսկվան ակնհայտ համարում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը հարված է հասցրել ՀԱՊԿ-ի հեղինակությանը: Այստեղ էլ Փաշինյանից պատասխաններ են ակնկալում: Մի խոսքով Փաշինյանին առաջիկայում բարդ հանդիպում է սպասում Պուտինի հետ: Ընդհանրապես, եթե գնահատենք տարբերությունը, թե ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Ալիևը Սոչիում՝ էներգետիկ, առտևտրատնտեսական ու այն օրակարգը, որը սպասում է Փաշինյանին՝ Պուտինի հետ առաջիկա հանդիպմանը, պատկերը մեղմ ասած, բավականին տխուր է: Թամար Բագրատունի

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am