Սիրիական բանջարեղենն ու մրգերը սկսել են կազմակերպված կերպով արտահանվել դեպի Ռուսաստան:
Դրանք պետք է որոշ չափով լրացնեն թուրքական ապրանքների ներկրման արգելքով պայմանավորված առաջարկի պակասը:
Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Սիրիայից Ռուսաստան միրգ ու բանջարեղեն է արտահանում «Ադիգ Յուրակ» անունով ընկերությունը, որը կապված է Մոսկվայում գործող «Եվրոպական» առևտրի կենտրոնի ու «Ուկրաինա» հյուրանոցի սեփականատերերի հետ:
Պտուղ-բանջարեղենը Ռուսաստան է բերվում ֆրանսիական նավային ընկերության՝ CMA CGM Group-ի միջոցով: Ընկերության ղեկավարը նշել է, որ առաջին խմբաքանակը ներմուծելիս դժվարություններ են ունեցել: 61 կոնտեյներ՝ 1.2 տոննա ընդհանուր քաշով բեռը ներկրելու համար ստիպված են եղել 10 օր սպասել, ինչի հետևանքով ապրանքի մի մասը փչացել է: Հիմա խնդիրների մեծ մասը լուծվել է:
Վերջին շաբաթվա ընթացքում Նովոսիբիրսկի նավահանգիստ է հասել արդեն երկրորդ խմբաքանակը՝ մոտ 3 հազար տոննա լիմոն, նարինջ, թուրինջ, պոմիդոր, կաղամբ: Ցիտրուսային պտուղների մեծ մասն արտադրված է Լաթաքիայում:
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը