Ժողովո՞ւրդն է ասում, մեզ ընտրակաշառք տվեք, թե չէ կգնանք օլիգարխների կքառատենք. Հայկ Կոնջորյան

ԱԺ արտահերթ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը քննարկելու ժամանակ հայտարարեց, որ սխալ ձևակերպում է տրվում ՀՀԿ պատգամավորների կողմից: Հայկ Կոնջորյանն էլ նախագծի զեկուցող արդարադատության փոխնախարարից փորձեց պարզել՝ ի վերջո ընտրակաշառքի հարցում առաջա՞րկն է ծնում պահանջարկ, թե՞ պահանջարկն է ծնում առաջարկ. «Մենք քննարկում ենք Հայաստանի ժողովրդավարության, քաղաքական համակարգի ամենավճռորոշ և ամենակարևոր թեմաներից մեկը և այստեղ պետք է կարևոր ու ելակետային հարց տանք: Ի վերջո, ընտրակաշառքի հարցում առաջա՞րկն է ծնում պահանաջարկ, թե՞ պահանջարկն է ծնում առաջարկ, որտեղի՞ց է գալիս գլխավոր մեղավորությունը: Ժողովո՞ւրդն է ասում՝ մեզ ընտրակաշառք տվեք, թե չէ կգնանք քաղաքական գործիչներին, օլիգարխների կքառատենք, թե, ի վերջո, մեղավոր են քաղաքական տնտեսական շահեր ունեցող ամենատարբեր էլիտաների ներկայացուցիչները»: Կոնջորյանն իր ելույթում ասաց, որ, ցավոք, նիստում քննարկվում էին կաշառք վերցնողների հարցերը. «Մենք այս վերջին ընտրությունների արդյունքում ունենք այս դահլիճում նստած դոլարային միլիոնատերեր և մուլտիմիլիոնատերեր: Ասեք ինձ, խնդրում եմ, ո՞րն է դոլարային մուտիմիլիոնատիրոջ մոտիվացիան, որ ինքը ընտրվում է պատգամավոր, որպեսզի 450 հազար դրամ աշխատավաձով ծառայի սեփական ժողովրդին: Ախր խաշած հավի ծիծաղն է գալիս, որ այդ միլիոնատերն է ուզում 450 հազար դրամ աշխատավարձ ստանա, որպես պատգամավոր ծառայի ժողովրդին»,- նշեց Հայկ Կոնջորյանը:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից» Պուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքը «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Լեհաստանում ձերբակալել են ուկրաինացու, որը երկրի նախագահի հասցեին սպառնալիքներ էր հրապարակել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Գեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջ Թրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համար Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. Armlur Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետ Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է Ուկրաինական դրոնը Ռոստովում հարձակվել է թանգարանային համալիրի վրա. կան տուժածներ Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am