Եղբայրը ՀՀԿ-ի ահու է առաջադրվել եղբոր դեմ

Իշխող կուսակցության թեթեւ ձեռքով Հայաստանում ընտրական գործընթացներն այն աստիճան են խաթարվել, որ արդեն միմյանց դեմ պատրաստ են պայքարել հարազատ եղբայրներ: Թալինում Գուրգեն եւ Գեւորգ Գրիգորյաններն այս պահի դրությամբ դեռ մրցակիցներ են: Գուրգեն Գրիգորյանը՝ 1996-2002 թթ Թալինի քաղաքապետն այս անգամ որոշել է կրկին փորձել ուժերը, բայց ոչ թե ՀՀԿ-ի կողմից, այլ Արթուր Բաղդասարյանի <<Հայկական վերածննդի>>, որին նա անդամակցել է վերջերս: Հիշեցնենք, որ Գուրգեն Գրիգորյանը, որին աջակցում էին մարզի ՀՀԿ-ականները, պարտվել է անկուսակցական Մնացական Մնացականյանին, որը հետագայում անդամակցեց ՀՀԿ-ին ու պատգամավոր ընտրվեց: Թեկնածուն իր առաջադրվելուց հետո իմացել է, որ իր մրցակիցների շարքում է ոչ ավել, ոչ պակաս հարազատ եղբայրը՝ Գեւորգ Գրիգորյանը, նա ներկայումս Թալինի քաղաքապետարանի կոմունալ ծառայության ղեկավարն է, ասել է թե՝ աշխատում է գործող քաղաքապետի ենթակայության տակ: Ընտրապայքարում թեկնածությունների շարքում է նաեւ գործող Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ն եւս թեկնածու ունի՝ ի դեմս Տիգրան Հարությունյանի, նա Թալինում ավտոտեխսպասարկման կենտրոն ունի եւ զբաղվում է բիզնեսով: Թալինում տարածված լուրերի համաձայն՝ Գեւորգ Գրիգորյանը եղբոր դեմ առաջադրվել է այն պատճառով, որ նա գործող քաղաքապետի ոչ միայն ենթական է, այլ ըստ լուրերի խնամիական հեռու կապ կա իրենց մեջ եւ նախապես եղբորը զգուշացրել է չառաջադրել թեկնածություն, սակայն հորդորներն ապարդյուն են անցել: Գեւորգ Գրիգորյանը հերքեց խնամիության մասին լուրերը.<<Ես չորս տղա ունեմ, իրանք երեք ախպեր են, մեր հարաբերությունները շատ մոտ են, բայց խնամի չենք>>: Բայց վրդովմունքը հայտնեց, որ եղբայրն առանց իր հետ խորհրդակցելու է առաջադրել թեկնածությունը.<Ես մեծ եղբայրն եմ ու եթե ինքն իմ հետ չի զրուցում, իմ քայլն էլ պիտի անակնկալ չլինի>>,- ասաց Գրիգորյանը: Նա ընդգծեց իր աշխատանքի վայրի հանգամանքը եւ անուղղակիորեն հասկացրեց, որ <<աշխատանքային կարգապահական>> հարաբերություններից ելնելով է նման քայլի գնացել.<Ընդ որում՝ ես գործող քաղաքապետին ոչ գովելու ունեմ, ոչ փնովելու, ինքը նորմալ տղա ա ու աշխատում է, հեռանկարային շարժում մարդ է>>: Գեւորգ Գրիգորյանին հարցրեցինք, առաջադրվել է, որպեսզի եղբորից ձայները <<խլի՞>> ու հետո միանա գործող քաղաքապետին.<<Չէ, ես ձայն խլող չեմ, եթե ես իմանայի, որ 100 տոկոսով անցնող եմ, կմնայի մինչեւ վերջ…>>,- ասաց Գրիգորյանը՝ չբացառելով, որ ինքնաբացարկ կներկայացնի: Գրիգորյանն ասաց , որ ինքը կսատարի գործող քաղաքապետ Սարգիս Արամյանին: Հ.Գ.-Այս պատմությունը եւս մեկ անգամ փաստում է այն տխուր իրողությունը, որը ձեւավորվել է ՀՀԿ-ի շնորհիվ, փաստորեն, եղբայրը եղբորը կուրանա, միայն  չարժանանա ՀՀԿ-ի ահեղ դատաստանին ու չկորցնի սեփական պաշտոնը: Անի Սահակյան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am