Ռուսական «տապն» ու հայկական «քյանդրբազությունը»

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին՝ փոխանցելով, որ սեպտեմբերի 8-ին քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների ողջ սպեկտրը՝ առանց այլ մանրամասների: Պարզվում է, որ նա քաղաքական ենթատեքստ չի տեսնում, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը՝ համարելով, որ դա «անձնական հարաբերությունների խնդիր է»: Մինչդեռ փաստ էր, որ Ռուսաստանի նախագահի շնորհավորական ուղերձը տեղադրվել էր նրա պաշտոնական կայքում, դաշնային հեռուստաալիքները հաղորդում էին լուրը: Ակնհայտ էր, որ Պուտինն այդ կերպ ուղերձ էր հղում պաշտոնական Երևանին՝ Քոչարյանին մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու համար: Այս առնչությամբ Փաշինյանն ասում է․ - «Ընդհանրապես, հասցնելով ճանաչել Ռուսաստանի Դաշնության նախագահին, ես կարող եմ ասել, որ ինքը մարդկային կապերը շատ գնահատում է և պահպանում է աշխարհի տարբեր երկրների ներկա և նախկին ղեկավարների հետ: Դուք տեսաք, որ վերջերս, չնայած Եվրամիության հետ բավականին պրոբլեմատիկ հարաբերություններ ունեն, բայց նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը, ինչը նշանակում է, որ մարդկային կապերը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունեն»: Դիտարկմանը, որ Պուտինը տասը տարի հրապարակավ չէր շնորհավորել Քոչարյանին, Փաշինյանը ոչ ավել, ոչ պակաս՝ այսպես է արձագանքել, թե՝ «ուշադրությամբ չի հետևում այդ վիճակագրությանը», ինչպես լրագրողները: Հաջորդ զարմանալի պատասխանը: Փաշինյանին հարց են ուղղել Լավրովի հայտարարությունների վերաբերյալ, որում նա գնահատել էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Նիկոլ Փաշինյանը որոշել է կատակել: Լավրովն ասել էր, թե Մոսկվան մտահոգված է, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները: Փաշինյանն այսպես է արձագանքել. «Շոգ էր էսօր բավականին»: Թե՛ Մոսկվայի, թե՛ Վաշինգտոնի, թե՛ Փարիզի, թե՛ Թեհրանի և թե այլ երկրների հետ, իսկ երկրների արտգործնախարարները բարձրաստիճան պաշտոնյա են, այդ երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուն են, խոսել նման անհաջող «կատակներով», իսկապես անլուրջ է, տարօրինակ ու անհասկանալի: Դա խոսում է ոչ միայն անփորձության մասին, այլև դիվանագիտական կարողություններից զուրկ լինելու մասին: Այո՛, բոլորի համար պարզ է, որ Մոսկվան ակնհայտորեն փորձում է ազդել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վրա, թեև հայտարարում է, թե չի խառնվում և՝ «Հայաստանում տասնամյա վաղեմության գործերի քննությունը այդ երկրի ներքին գործն է»: Մենք տեսնում ենք չէ՞, որ խառնվում են: Բայց մի՞թե դա հիմք է, որպեսզի Փաշինյանը Մոսկվա մեկնելու առաջ փորձի կատակել ու ծաղրել Լավրովի գնահատականը: Պետք է հասկանալ, որ նման բացթողումները կարող են բավական ծանր նստել Հայաստանի իշխանության նկատմամբ վերաբերմունքի, հարգանքի առումով, ինչու չէ՝ Հայաստանի նկատմամբ ընդհանուր մթնոլորտի առումով: Թամար Բագրատունի

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am