Մարդկանց բռնելու այդ մոլուցքից դուրս եկեք. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, խոսելով կառավարության ներկայացրած ՀՀ ՔՕ-ում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծից, ասաց, որ այս փաստաթուղթը չպետք է ձեռքի հետ, ոտքի վրա բերել ԱԺ և շտապ ընդունել։ Ցանկացած փաստաթուղթ պետք է ունենա համապատասխան ձև և բովանդակություն: «Մենք շատ լավ հիշում ենք, որ մեր այսօր իշխանության ներկայացուցիչները, երբ ընդդիմություն էին, շատ դեպքերում քննադատում էին մեզ և մեր կառավարության ներկայացուցիչներին, որ լինում են օրենսդրական նախաձեռնություններ, որոնք շտապ կարգով գալիս են և բովանդակային առումով չեն համապատասխանում այս դահլիճում քննարկման կարևորությանը։ Ուստի, հարգելի կառավարություն, որևէ բան չի փոխվել, կառավարություն և ԱԺ հարաբերություններում, մենք ձեր գործընկերներն ենք, բայց պահանջում ենք՝ այսուհետ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն բերելիս՝ առաջնորդվել ոչ թե քաղաքական շահով, այլ օրենքին տաք համապատասխան տեսք։ Խնդրում եմ՝ հաշվի առեք այն բոլոր մտահոգությունները, որոնք բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն ասացին»,- ասաց ԱԺ փոխնախագահը։ Ինչպես նշեց, համամիտ է Արամ Սարգսյանի հետ, որ չպետք է վհուկների որսի վերածենք ցանկացած օրենսդրական նախաձեռնություն։ «Ժողովրդավարությունից եք խոսում. ամբողջ Եվրոպան դրան է գնում։ Մարդկանց բռնելու այդ մոլուցքից դուրս եկեք։ Իհարկե, ով հանցագործություն է կատարում՝ պետք է պատժվի, բայց այստեղ կա հանրային իրազեկման խնդիր։ Մի քանի օրում այդ 3 մլն բնակչությանը ո՞նց եք իրազեկելու։ Պոտենցիալ կաշառք տվողը գուցե հասկանում է, բա էն ժողովուրդը։ Սա շատ լուրջ հարց է»,-նկատեց նա:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am