«Մոսկվան Փաշինյանին թեթև թրոլինգի է ենթարկում». Դուբնով

«Շատերը նշում են, որ կա լարվածություն, ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում: Ես այդ կարծիքին չեմ, դրա համար պատճառներ չեմ տեսնում: Գտնում եմ, որ Մոսկվան պարոն Փաշինյանին թեթև թրոլինգի է ենթարկում, քանի որ այդ ժանրի մեջ է վերջերս աշխատում: Բայց սրանում չարժե «ընդհատակյա քարեր փնտրել»: Այդ շնորհավորանքը ևս այս կոնտեքստում եմ դիտարկում»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում տեղ գտած վերջին զարգացումներին: Ըստ նրա՝ թրոլինգի պատճառն այն է, որ Մոսկվային անհրաժեշտ է իր դեմքը պահել: «Հայաստանում փոխվել են այն իշխանությունները, որոնց հետ տասնյակ տարիներ Մոսկվան աշխատել է: Նոր իշխանությունը նոր սկզբունքներ է փորձում ներդնել: Մոսկվան պետք է իր ավանդական ժանրի սահմաններում գործի, իր ոճին համապատասխան, այդ թվում՝ դեռ շարունակի աջակցությունն այն մարդկանց, ում հետ նախկինում աշխատել է: Այսինքն` նախկին թիմի հետ համերաշխություն կա: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Մոսկվայում շատերի համար Փաշինյանն անընդունելի է: Ուստի պետք է այս թեման գոնե թրոլինգի ժանրում շրջանառել»,- նշել է Դուբնովը: Նա վստահ է, որ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման ժամանակ քննարկվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը. «Ինձ թվում է, որ կոնսուլտացիաներ Մոսկվայի հետ տեղի կունենան: Գուցե Մոսկվայի համար կան կարմիր գծեր Մարտի 1-ի բացահայտման հարցում, կան որոշ նուրբ հարցեր, որոնք պետք է շրջանցել: Ուստի, կարծում եմ, որ Մոսկվան միգուցե խնդրի հայկական կողմին որոշ դրվագներում ավելի զուսպ լինել»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ձեզ ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխվելու է․․․ տնային կալանք կտան, ու․․․ փաստաբան (video) #ՈՒՂԻՂ․ «Ինձ գցել է կառավաթի վրա ու խփել․․․»․ սարսափելի մանրամասներ՝ զինված ադրբեջանցու հարձակումից (video) Խաղեր չտա՛ք․ ԱՄՆ-ն Ուկրաինան պետք է հանձնի Ռուսաստանին․․․ իրավիճակը նոր թափ է ստանում (video) Մի՛ ստիպեք՝ զբաղվեմ Նիկոլի հոգեվերլուծությամբ․ Արթուր Խաչատրյանի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա խոսքին (video) Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը Խաբու՛մ ես․․․ հենց հիմա ասա՝ ինչ ես Ալիևի հետ պայմանավորվել Թուրքմենստանում․ Աբովյանը՝ Փաշինյանին (video) Քեմալ Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ՝ նոր «թեստ-դրայվի» միջոցով մարդկանց տրամադրություններն ուսումնասիրելու նպատակով. Արմեն Հովասափյան Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ Շարմազանով Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ Գալստյան Իսրայելը թույլ չի տա, որ Հորդանանից արևմուտք արաբական բանակ հայտնվի. Նեթանյահու Եվրոպայի խորհուրդը խախտումներ է հայտնաբերել Թուրքիայի հոգեբուժական հիվանդանոցներում և միգրացիոն կենտրոններում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունն այդ ժամանակ վատացավ․ ի՞նչ պայմաններում են պահում նախագահին (video) Ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել. Վարուժան Գեղամյան Միկոյանը ձայնագրություն միացրեց․ «Երբ Քոչարյաները հայտնվում են պադվալում, դա ավարտվում է հաղթանակով» (video) Հրդեհ՝ Երևանում Բաքվի բանտում չունենք Արցախի ղեկավարությունից հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում՝ ունենք․ Բագրատ Միկոյան Ալիևը ճնշել է Փաշինյանին՝ մեղքերդ լսի՛ր, պիտի խոստացածդ կատարես․ Արթուր Խաչատրյան (video) Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ժողովին Շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում. Գագիկ Ծառուկյան Մեր հարկերի հաշվին 60 քննիչ ներգրավվել են վաղեմության ժամկետը լրացած այս գործին․ Օրբելյան (video) Բաքվում դատապարտում են Թուրքիայից Ադրբեջանի դեմ իրականացվող համակարգված տեղեկատվական հարձակումները Գնացեք՛, տեսե՛ք՝ ինչ պայմաններում են պահում զինված ադրբեջանցուն ու Ռոբերտ Քոչարյանին․ Բագրատ Միկոյան (video) Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ․ Սասունյան Կոչ COP17-ի մասնակիցներին. պատշաճ ուշադրություն դարձնել բռնի տեղահանության կենսամշակութային հետևանքներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am