Հայկական պատասխան՝ ռուս-ադրբեջանական դաշինքին

Ինչպես տեղեկացրել էինք, օրերս Պուտին-Ալիև հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը մի կարևոր հանգամանք էր հիշեցրել, ըստ երևույթին նպատակ ունենալով շեշտել Մոսկվայից սպառազինություն գնելու նոր հնարավորությունները: Նա այդ օրը Սոչիում նշել էր, որ Ադրբեջանը Ռուսաստանից ավելի քան 5 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է գնել»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո: Իլհամ Ալիևը տեղեկացրել է. «Մենք քննարկել ենք հետագա համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, որն արդեն ունի մեծ ավանդույթներ: Ռուսաստանից Ադրբեջանի կողմից ձեռք բերված ռազմատեխնիկական արտադրանքը գերազանցում է 5 միլիարդ դոլարը և այդ ծավալները միտում ունեն աճելու»: Ապա` Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է Զինված ուժերի արդիականացումը, իսկ Ռուսաստանը համարվում է միջազգային շուկաներում ռազմարդյունաբերական արտադրանքի ամենակարևոր արտադրողը: Ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացման հերթական փուլում օրերս հայտնի է դարձավ, որ Հայաստանը հետաքրքրված է հնդկական սպառազինությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը օրեր առաջ գտնվում էր Հնդկաստանում: Պարզվում է, հայկական կողմն ուսումնասիրում է հնդկական արտադրության որոշ զինատեսակներ, և դրանցից մի քանիսը հետաքրքրություն են ներկայացնում հայկական զինված ուժերի համար: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում նշել էր պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Իսկ ահա օգոստոսի 24-ին The Times of India պարբերականը մեջբերել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (Defence Research and Development Organisation) սպառազինության հետազոտման ու զարգացման լաբորատորիայի (Armament Research and Development Establishment) ղեկավար Քեյ Էմ Ռաջանի (K. M. Rajan) հետևյալ խոսքը․ «Հայաստանը շահագրգռված է Pinaka հրթիռային համակարգերով: Ուստի, անցած ամիս մենք Ռաջասթանի Փոխրան բնակավայրի մոտ իրենց պատվիրակության համար կազմակերպեցինք ընդարձակ կրակի փորձարկումներ։ Արդյունքները հիանալի էին։ Այսուհետև հարցը գտնվում է երկու կառավարությունների որոշման տիրույթում: Դեռ պետք է ծանուցում ստանանք գնման պաշտոնական համաձայնագրի մասին։ Հայաստանը շահագրգռված է հրթիռային համակարգի երկու տարբերակներով էլ»: Արծրուն Հովհաննիսյանն այս առնչությամբ մի քանի օր առաջ արդեն իսկ պարզաբանել է, մեր զինվորականների խումբը, որն գտնվում էր Հնդկաստանում, ուսումնասիրել է հնդկական զինատեսակներ, և դրանցից մի քանիսը հայկական կողմի համար հետաքրքրություն են ներկայացնում: «Պետք է ասեմ, որ այն, ինչ մամուլում հայտնվեց համազարկային կրակի հրթիռային համալիրների վերաբերյալ, դա միակ և ամենամեծ հետաքրքրությունը չէ մեզ համար: Հնդկական արդյունաբերությունը բավական հետաքրքիր լուծումներ ունի տարբեր զինատեսակների մասով, ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանողական, որոնք մեզ հետաքրքրում են: Բայց այս պահին կոնկրետ նախագծերի, պայմանագրերի մասին, չեմ կարող ասել»: Հավելենք, որ Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հեռահարությունը հասնում է 75 կիլոմետրի: Այն արդիականացնելու համար ներկայումս աշխատանքներ են տարվում Իսրայելի հետ: Արծրուն Հովհաննիսյանին նաև հարցրել էին՝ գործելով հնդկական ուղղությամբ, արդյո՞ք Հայաստանը ցանկանում է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից: «Ընդհանրապես անկախության շրջանում սա առաջինը չէ իհարկե: Ձեռքբերումներ եղել են, օրինակ՝ Չինաստանից, նախկին Վարշավյան դաշինքի պետություններից: Զենք զինամթերքի [ձեռքբերումը] և բանակի մարտունակության բարձրացումը կարևոր պետական նշանակություն ունի: Իհարկե՝ ձգտում ես հիմնականում մեկ արտադրողի հետ աշխատել՝ մատակարարման, սպասարկման, ուսուցման գործընթացը հեշտացնելու համար, բայց զինատեսակներ կան, որ պետք է ձեռք բերել այլ պետություններից, դիվերսիֆիկացնել, որովհետև նորարարությունները շատ են: Իսկ Հնդկաստանն, իմիջիայլոց, այն պետություններից է, որը վերջին 15-20 տարում այս ոլորտում հսկայական առաջընթաց է ապահովել»,- «Ազատությանն» օրեր առաջ պատասխանել էր Արծրուն Հովհաննիսյանը: Հայաստանը վաղուց արդեն պետք է մշակած լիներ սպառազինության առևտրի նոր կանոններ: Ռուսաստանը, որը Ադրբեջանին արդեն 5 միլիարդ դոլարի սպառազինություն է վաճառել՝ ըստ ամենայնի դեռ կանգ չի առնելու, հետևաբար՝ Հայաստանը ի շահ մեր երկրի ու Արցախի այլ գործընկերների ուղղությամբ աշխատանքներ տանի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am