Խորհրդարանը քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է քրեականացնել ընտրողի կողմից կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը, կաշառք խնդրելը, ընտրողին կաշառք առաջարկելը և այլն:
«Չկա մեկը, ով դեմ չլինի ընտրակաշառքին, բայց չի կարելի, ինչպես ժողովուրդն է ասում՝ ջրից ելնել, կրակն ընկնել: Կա նպատակ՝ ընտրությունները զերծ պահել նման միջամտություններից, բայց ոչ՝ կարևոր շահերի ոտնահարման սպառնալիքով: Այս իրավակարգավորումը ուղղակիորեն սպառնում է քաղաքացու շահերին: Այսինքն, քաղաքացին չիմացաբար կամ որևէ մեկի ազդեցության տակ, խոստանում է, որ եթե դու ինձ գաս հանդիպես, ես քեզ կողմ կքվեարկեմ: Մի՞թե սա ճիշտ վարչարարություն է: Խոստումը հավասարեցված է կաշառք ստանալուն, ինչը խախտում է արարքի նկատմամբ համարժեք մոտեցում ցուցաբերելու սկզբունքը»,- հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը