Մենաշնորհը կոտրված է

Նիկոլ Փաշինյանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ հասարակությանը սեւերի ու սպիտակների բաժանելու մասին չարաբաստիկ հայտարարությունից հետո Երեւանի ավագանու ընտրություններում որոշակի ինտրիգ է մտնում, եթե կուզեք՝ խառնում խաղի կանոնները, այն խաղի, որի սցենարը նախապես բոլորին հայտնի էր թվում: Համաձայն դրա,մայրաքաղաքի ընտրողը առարկություններ ունենալով Հայկ Մարությանի թեկնածության հարցում, մասնավորապես այն իրողության, որ վերջինս հեռու է քաղաքականության եւ կառավարման ոլորտից ու հայտնի է ցածրակարգ սերիալներում կոմիկական դերեր մարմնավորելով, այդուհանդերձ իր ձայնը տալու է նրան ակնկալիքով, որ Փաշինյանի թիմը հետագայում Կարգին Հայկոյին աջակցությամբ կիրականացնի մայրաքաղաքի կառավարումն այնքան, մինչեւ դերասանից Հայկը դառնա քաղաքական գործիչ: Բայց Մարության վերջին հայտարարությունը, որը կապ չուներ կառավարման հմտությունների հետ եւ արտացոլում էր նրա մարդկային ու բարոյական նկարագիրը, գավառական մտածողությունը, ըստ էության շեշտակի նվազեցրեց նրա շանսերը, քանի որ Երեւանի էլեկտորատի առանձնահատկությունն էլ այն է, որ աչքի է ընկնում առավելապես գիտակից, քաղաքակիրթ մարդկանցով, որոնք էյֆորիկ տրամադրությանը հակակշռելու են սթափ հաշվարկներով: Եւ այսպիսով առաջ են գալու իշխանությանը իրական այլընտրաքներ: Եթե կուզեք այդդպիսի այլընտրանք կարող է հանդիսանալ անգամ Անահիտ Թարխանյանը՝ ճարտարապետ, ով բավական գրագետ եւ բանիմաց թիմ է հավաքել, որին իրենց աջակցությամբ առավել ծանրակշիռ են դարձնում հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը եւ Հասմիկ Պապյանը: Բնականաբար այլընտրանքի դերում կարող է հանդես գալ նաեւ Փաշինյանի գործընկերների՝ Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի ձեւավորած Լույս դաշինքը՝ Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, վերջինիս մարդկային տեսակով պայմանավորված ստվար զանգվածների աջակցություն կարելի է ստանալ: Բնականաբար, թիվ մեկ այլընտրանքը մնում է Նաիրա Զոհրաբյանը ոչ միայն զտարյուն քաղաքական գործչի իր կերպարով կհակադրի Հայկ Մարությանի կիսադերասանական տաղանդին, այլ Զոհրաբյանը իր քաղաքական թիմով կարող է քաղաքային իշխանությունը վերցնելու հայտ ներկայացնել: Նկատենք, որ Ծառուկյանի թիմն ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ եւ անձամբ Ծառուկյանը մի քանի օր է սկսել է ոչ պաշտոնական քարոզարշավը: Այս թիմի միակ խոցելի կետը նախկին իշխանությունների հետ ասոցացիան է, կապը այդ իշխանության հետ, սակայն Ծառուկյանը կարծես թե հասցրել է փակել այդ թեման՝ ասելով, որ անցել են ժամանակները, երբ բոլոր ճանապարհներն անցնում էին Մելիք Ադամյանով ու այնտեղից էին թելադրվում՝ ով ինչ պետք է աներ: Հիմա նա ինքն է որոշում իր քաղաքական կուրսը, որը տեղավորվում է հեղափոխական տրամաբանության մեջ: Վճռորոշ պահին Ծառուկյանը միացավ հեղափոխությանը, ԱԺ-ում կապիտալիզացրեց այդ հեղափոխության հաղթանակը՝ քվեարկելով վարչապետի թեկնածուի օգտին, հիմա էլ կառավարության մաս է կազմում, միեւնույն ժամանակ պատեհ առիթով հիշեցնում, որ վարչապետի ընտրությանը կեսից ավելին իր թիմի ձայնով է Փաշինյանը անցել, ասել կուզի ինքը բոլոր իրավունքներն ունի տնօրինելու իշխանության կեսը, որը Երեւան քաղաքի նվաճման տեսքով կարող է լինել, անշուշտ, կարելի է կարծել, թե այլ ճանապարհ Ծառուկյանին չէր մնացել , սակայն քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է մանեւրների միջոցով, եւ Ծառուկյանը հանգիստ կարող էր չաջակցել Փաշինյանին: Անի Սահակյան

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am