ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա ընդդեմ Փաշինյանի կառավարության

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր բուռն քննարկում ծավալվեց ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ նախագծերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի շուրջ։ Նշենք, որ նախագիծը հեղինակել է Ընտրական բարեփոխումների հանձնաժողովը, որի նախագահն է Դանիել Իոաննիսյանը։ Նախագիծը վերաբերում է ընտրական հանցագործություններին, մասնավորապես՝ ընտրակեղծարարների պատժի խստացում է սահմանում։ Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի նախագիծը ներկայացնելուց հետո ՀՀԿ-ականները գրոհեցին նախագծի վրա, նրանց միացան նաեւ հանձնաժողովի ԲՀԿ-ական պատգամավորները։ Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ օրենսդրական փաթեթում այնպիսի ձևակերպումներ են տեղ գտել, որոնք ստիպում են իրեն մտահոգվել Հայաստանի քաղաքացիների և ոչ թե ընտրակաշառք բաժանողների համար։ Նա մի քանի անգամ ընդգծեց այդ նախադասությունը։ Պարզվում է ձեւակերպումներից մեկի համաձայն՝ ընտրակաշառքի առաջարկը կամ խոստումը ընդունելը եւս քրեորեն պատժելի արարք է համարվում․ «Ենթադրենք, ընտրակեղծարարը որևէ գյուղում թակում է քաղաքացու դուռը ու մի տատիկի ասում է՝ եթե մեզ ընտրես, քեզ գումար կտանք, տատիկը ժպտում է, ասում է՝ լավ ու դուռը փակում։Կամ չի ասում՝ «լավ» ժպտում է, սա ընդունո՞ւմ ենք խոստում։ Տատիկին դատապարտելո՞ւ ենք երեք տարվա ազատազրկման։ Բացատրեք՝ խոստումը ընդունելը ի՞նչ է նշանակում»։ Արփինե Հովհաննիսյանին լրացրեց ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը։ Նա փոխնախարարից պահանջում էր հստակ տալ ձեւակերպումը՝ ի՞նչ բառեր պետք է ասի քարոզիչը, երբ գնում է քարոզի: «Պիտի ասի գլուխդ կջարդեմ, եթե մեր օգտին քվեարկեցիր», կատակեց նրա կուսակից Գեւորգ Պետրոսյանը։ Արթուր Հովհաննիսյանի պատասխանը հետեւյալն էր, թե նախատեսված են քարոզչության դրույթները, բայց եթե քարոզիչն ասի`«ինձ ընտրեք, իմ ձեռքով ասֆալտը կանեմ», կաշառքի խոստում է ու պիտի պատժվի: Գեւորգ Պետրոսյանն էլ քննադատեց՝ ասելով, թե երեւակայական դրսեւորումներով գրված նախագիծ է, ապա փոխնախարարին հանգստացրեց, թե իր խոսքը չի վերաբերում իրեն, այլ․«Այն մարդկանց, ովքեր երբեք իրենց մտածողության գործիքը չեն ծանրաբեռնել իրավական ոլորտի իմացությամբ, այլ ելնում են այն դրույթից, որ իրենց կարծիքը աստվածաշնչյան ճշմարտություն է»: Նա հորդորեց իր թիմակիցներին ձեռնպահ քվեարկել։ Նախագծի հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանը հիշեց Նիկոլ Փաշինյանի սիրելի արտահայտություններից մեկը․«Չի կարելի սղղցնել»: Նրա կարծիքով եթե նախագիծն օրենքի ուժ ստանա, ապա մարդու իրավունքների ոլորտում հետընթաց ենք գրանցելու։ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը պատվեր է տեսնում այս նախագծում: Նա ընդունում է, որ վերջին շրջանում ընտրակաշառքը դոմինանտ էր, բայց դրա դեմ պետք է պայքարել ռեալ, ոչ թե հավելյալ ծուղակների մեջ գցել բոլոր այն կուսակցություններին եւ դաշինքներին, որոնք իշխանությունների համակրանքը չեն վայելում: Նախկին ոստիկանապետն առաջարկեց ՀՔԾ-ի տարածքը մեծացնել, քանի որ այս ձեւով, ընտրություններից հետո հարյուր հազարավոր մարդիկ հայտնվելու են այդ շենքում: Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն առաջարկեց դրական եզրակացություն տալ նախագծին եւ դա համարել քաղաքական որոշում, քանի որ զուտ իրավական տեսանկյունից թե նա, թե այլ պատգամավորներ, բազմաթիվ վերապահումներ ունեին: Բայց պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցման հատվածում աշխատել, որ օրենքը ոչ միայն քաղաքական լինի, նաեւ՝ իրավական: Անի Սահակյան

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am