Երեխուն գործի դիր, ետեւից գնա

Նիկոլ Փաշինյանի թիմը մանկապարտեզ է հիշեցնում, որտեղ դաստիարակն էլ վարչապետ Փաշինյանն է։ Երբ մի գործ հանձնարարվում է երեխաներին, դաստիարակն էլ հետեւից է գնում․․.Ահավասիկ Երևանի ավագանու ընտրությունների համար կազմակերպված դրամահավաքով այդ թիմը տվեց ոչ պաշտոնական քարոզարշավի խայտառակ մեկնարկը, այն հարուցեց հանրության ստվար շերտերի զայրույթը։ Փաշինյանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի թեթեւ ձեռքով հասարակությունը տարանջատվեց սեւերի ու սպիտակների, մի քանի րոպեում ի չիք դարձրեց սիրո եւ համերաշխության մթնոլորտը։ Հայաստանում իրականացված հեղափոխությունից հետո հանրային համախոհության, համերաշխության, արժանապատվության մթնոլորտն անմիջապես գունափոխվեց սեւերի ու սպիտակների, այլագույններն էլ մնացին օդում կախված․․․ Մարությանի՝« մեր դեմ խաղ չկա» հայտարարությունն էլ ջուրը գցեց հեղափոխականների բոլոր հավաստիացումները, թե Հայաստանում ժողովրդավարության հիմքեր է դրվել։ Մարությանը նշել էր, որ իրենք դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար, և ավագանու ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է. «Նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա»,- ասել է նա շարունակելով,-«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր, և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ՝ այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետեւ մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»։ Քաղաքապետացուի այս հայտարարությունից բարձրացած փոթորիկը ստիպեց թիմին սրբագրել քաղաքականապես եւ բարոյապես բոբիկ, էջժանագին սերիալների հերոսի կարգին խայտառակությունը եւ մեկ օր անց Կարգինի ֆեյսբուքի էջում սրբագրել վերջինիս խայտառակությունները․ «Ես ամենևին անթերի չեմ, և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս, և, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։ Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, և դա Հայաստանի ժողովուրդն է։Ու, այո, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության և արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սև ուժեր են, և ես անձամբ իմ պարտքն եմ համարել և համարում անել ամեն ինչ, որպեսզի նրանք այլևս երբեք չկարողանան դա անել։ Ընտրությունը ժողովրդինն է, և ես համոզված եմ, որ մեր թիմը կարժանանա վերջինիս վստահությանը»։ Թվում էր, թե իրավիճակը ինչ-որ չափով սրբագրվել էր եւ հանրային դժգոհության ալիքը նվազել, սակայն, հոպ, երեկ երեկոյան լրատվամիջոցներից մեկը պատահական բռնացրել է Հայկ Մարությանին ու նա նորից կրկնել է այն խայտառակությունը, ինչ դուրս էր տվել նախապես, աշխատանքային փակ քննարկումից առաջ պատասխանելով 24News֊ի հարցերին, Մարությանը, նշել է. «Կոնտեքստից հանած խոսքի խնդիր կա, այսինքն՝ շատ սիրում են հիմնական միտքը կտրել ու խոսքն աղավաղել։ ․․․Ես ասել եմ՝ սա ինձ հիշեցնում է մաֆիա խաղը. սևերը մաֆիայի պես ի հայտ եկան»։ Այսինքն, որքան էլ սրբագրում, սխալների ուղղում են թիմով փորձում անել, այդուհանդերձ պարզ է դառնում, որ Մարությանը հենց այդ մտածողության կրողն է, նրա համար հասարակությունը իր խաղացած էժանագին սինքրոմների պես բաժանվում է հերոսների եւ հակահերոսների։ Սա նախեւառաջ անարգանք է մրցակից գործընկերների նկատմամբ, փաստացի առաջադրված մնացած բոլոր ուժերը առանց բացառության աջակցել են թավշյա հեղափոխությանը, իսկ հիմա ժողովրդավարական պետությունների խաղի կանոններով մասնակցում են ընտրությունների, մինչդեռ իշխանական թեկնածուն համարում է, որ եկել են միապետության ժամանակները եւ իրենցից բացի բոլորը սեւ են։ Պատահական չէ, որ Մարությանի մի քանի անգամյա ձախողումը որոշեց սրբագրել նաեւ Փաշինյանը, քիչ առաջ նա անդրադառնալով հարցին ասել է ՝ գուցե թյուրըմբռնում է եղել. «Կարծում եմ, որ թյուրըմբռնում կա գուցե, Հայկ Մարությանն էլ ընդունել է, որ իր ձևակերպումներն այդքան էլ ճշգրիտ չեն եղել»: Միայն թե Մարությանը ոչ մի կերպ չի ըմբռնում, որքան էլ փորձում են դա նրան հասկացնել։ Անի Սահակյան

դիտվել է 293 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am