ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվում է ընտրական բարեփոխումների համար մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Քննարկումների ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ եթե այս փոփոխությունների առաջարկը Վենետիկի հանձնաժողով ուղարկվի, այն վստահաբար չի ընդունվի:
«Եթե իրավական տեսնակյունից նայենք, ես բացասական եզրակացություն կտայի: Անհրաժեշտ է, որ օրենսդրությունները լինեն այնպիսին, որ ապահովեն սեպտեմբերի 23-ի ընտրությունների բնականոն ընթացքը: Քաղաքական կոնցեպտից ելնելով` դրական եզրակացություն տանք, բայց` պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցումների միջանցքում աշխատանքներ իրականացնեք` հանձնաժողովի անդամների առաջարկները լսելով, այնպես անենք, որ այս օրենքը ոչ միայն քաղաքական լինի, այլ նաև իրավական»,- ասաց Կոստանյանը:
Հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ քվեարկությունը լինելու է բացառապես քաղաքական, որպեսզի չստացվի` խոչընդոտվում է նախագծի ուղին դեպի արտահերթ նիստ:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը