Կառավարության սեպտեմբերի 6-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու մասին հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առաջարկվող որոշման նախագծով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 150 հազար դրամ՝ ներկայիս 50 հազար դրամի փոխարեն:
Որոշման նախագիծը կառավարության քննարկմանն է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից և տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվելէ 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո:
Երկրորդ երեխայի` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ծնված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ սահմանված կարգով, նշանակվում և վճարվում է հիսուն հազար դրամի չափով:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը