Նոր հարված թիկունքից. Մոսկվայի և Բաքվի հերթական պլանները

Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: «Իհարկե, մենք կարծիքներ փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ, մասնավորապես, բնականաբար, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին: Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը կշարունակի հնարավոր բոլոր ջանքերը այդ հակամարտության խաղաղ լուծմանն աջակցելու ուղղությամբ»,- ասել է Պուտինը: Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կրում են գործընկերային, փոխշահավետ բնույթ, իսկ նոր բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն դրանց: «Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց կապված են բարեկամության և համագործակցության ամուր կապերով: Մեր պետությունների հարաբերությունները կրում են գործընկերային, փոխշահավետ բնույթ՝ հիմնված բարիդրացիության, միմյանց շահերը հարգելու սկզբունքների վրա»,- ասել է Պուտինը: Նա հույս է հայտնել, որ այս բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն ռուս-ադրբեջանական կապերի հետագա զարգացմանը. «Հենց դրան է ուղղված Ադրբեջանի նախագահի հետ ստորագրած համատեղ հայտարարությունը, ինչպես նաև միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրերի փաթեթը»,- ասել է նա: Բնականաբար երկկողմ հարաբերությունների մակարդակից գոհունակություն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ նման հանդիպումները դինամիկա են հաղորդում այդ կապերին: «Հարաբերութունները զարգանում են լիարժեք, շատ արդյունավետ, ակտիվ քաղաքական երկխոսություն է: Մենք գրանցել ենք ապրանքաշրջանառության աճ, ինչը խոսում է մեր երկրների տնտեսություններում դրական միտումների մասին: Նաև վկայում է այն մասին, որ կա տնտեսական համագործակցության մեծ ներուժ: Վստահ եմ, որ ապրանքաշրջանառությունը կավելանա և հաջորդող տարիներին»,- ասել է Ալիևը: Այսպես Պուտինն՝ Ալիևի հետ հանդիպմանը վստահեցնում է, որ Ռուսաստանը կաջակցի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Իսկ Ալիևը, այսպես ասած, «գլուխ է գովում»՝ հիշեցնելով, թե՝ «Ադրբեջանը Ռուսաստանից ավելի քան 5 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է գնել»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո: Իլհամ Ալիևը տեղեկացրել է. «Մենք քննարկել ենք հետագա համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, որն արդեն ունի մեծ ավանդույթներ: Ռուսաստանից Ադրբեջանի կողմից ձեռք բերված ռազմատեխնիկական արտադրանքը գերազանցում է 5 միլիարդ դոլարը և այդ ծավալները միտում ունեն աճելու»: Ապա` Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է Զինված ուժերի արդիականացումը, իսկ Ռուսաստանը համարվում է միջազգային շուկաներում ռազմարդյունաբերական արտադրանքի ամենակարևոր արտադրողը: Դե ինչ, ռուս-ադրբեջանական տնտեսական, էներգետիկ, ռազմական ոլորտների հարաբերություններում նոր ջերմացման հերթական փուլի մեկնարկ է տրվում: Սոչիում ստորագրվել են տնտեսական համագորածակցության խորացմանն ուղղված մի շարք համաձայնագրեր։ Սոչիում առանցքային էր ռուս-ադրբեջանական համագործակցությունը նաև էներգետիկայի ոլորտում: Բաքուն ձգտում է նրան, որպեսզի Մոսկվան ակտիվորեն ներդրումներ կատարի Ադրբեջանի տարանցիկ ծրագրերում: Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերներից է․ առաջին հնգյակում զիջում է միայն Իտալիային և Թուրքիային։ Միայն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1 միլիարդ 3 միլիոն դոլար։ Ռուսական ներդրումներն Ադրբեջանի տնտեսությունում կազմում են շուրջ 4 միլիարդ դոլար։ Ալիևի այցը նպատակ ունի ընդլայնել տնտեսական համագործակցությունը։ Իհարկե, Սոչիի օրակարգում էր արցախյան խնդիրը, այստեղ դարձյալ Ալիևի հույսը՝ Պուտինը, իսկ Պուտինն էլ կարծես այս անգամ ավելի ընդարձակվեց՝ նշելով, որ պատրաստ է աջակցել գործընթացին: Մնում է հասկանալ՝ ե՞րբ և ինչպե՞ս, և որ ավելի կարևոր է՝ ինչի՞ հաշվին... Մետաքսյա Շալունց

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am