«Սև ամպեր» Փաշինյանի գլխավերևում՝ Պուտինի հետ հանդիպումից առաջ

Մոսկվայում ցանկանում են լսել Փաշինյանին... Հայ-ռուսական «կենացները», ինչպես ասում են՝ քաղցրանում են: Առաջիկայում նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Առաջիկայում նախատեսվում է նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի ևս մեկ հանդիպում։ Կարծում եմ, որ մեզ համար կարևոր կլինի լսել, թե ինչպես է Հայաստանի նոր առաջնորդը գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հնարավորությունները։ Իհարկե, մեզ համար միևնույն չէ, թե այդ իրավիճակում ինչ տեսք ունեն ՀԱՊԿ-ի դիմաց Հայաստանի պարտավորությունները, մենք ելնում ենք նրանից, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք պետք է լիովին կատարել, այդ թվում այն հարցում, ինչը վերաբերում է մեր ընդհանուր կազմակերպության հեղինակությանը և վարկանիշին», — ասել է Լավրովը` ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների առաջ։ Հիշեցնենք, որ գրեթե մեկ ամիս առաջ Սերգեյ Լավրովը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության այն հայտարարություններին, թե հրաժարվել են նախորդ իշխանության նկատմամբ քաղաքական հետապնդումից։ Փաշինյանն էլ իր հերթին մեկնաբանելով Լավրովի խոսքերը, հայտարարել էր, որ ռուս գործընկերները պետք է ադապտացվեն Հայաստանում ստեղծված նոր իրավիճակին։ Հիմա Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան մտահոգ է Հայաստանում ծավալված իրադարձությունների առթիվ, բայց և այնպես, տեղի ունեցող զարգացումները նա որակում է որպես երկրի ներքին գործ: «Իհարկե մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, գիտեք այդ փաստերի, տեղի ունեցած ձերբակալությունների մասին: Անկասկած, մենք դա համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը և շատ ենք ցանկանում, որպեսզի այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքի վրա ու արագորեն հաղթահարվեն», - ասել է Լավրովը: Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ֆեյսբուքյան հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում կայցելի Ռուսաստան. «Առաջիկայում նախատեսված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպում կունենամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ես համոզված եմ, որ մենք մեր հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր մանրամասն կքննարկենք և լուծումներ կտանք բազմաթիվ հարցերի: Իհարկե ես չեմ ուզում պնդել, թե բոլոր հնարավոր հարցերը կլուծենք, կվերջացնենք, բայց ես վստահաբար ասում եմ, որ մեր բնականոն համագործակցությունը շարունակվում է, և համոզված եմ նաև, որ բնական կերպով կշարունակվի»։ Փաշինյան-Պուտին հանդիպումը կայանալու է ուշագրավ մթնոլորտում, եթե չասենք՝ բավական ծանր մթնոլորտում՝ Փաշինյանի համար: Ակնհայտորեն Մոսկվան զայրացած տոնով է խոսում, ցույց տալով, որ Փաշինյանից պարզաբանումներ են ակնկալում՝ մի շարք հարցերով: Փաշինյան-Պուտինը հանդիպումը կայանալու է այնպիսի պայմաններում, երբ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռացումից հետո առաջին անգամ Մոսկվան պաշտոնապես շնորհավորեց նրա ծննդյան տարեդարձը: Սա ոչ ավել, ոչ պակաս ապտակ էր Փաշինյանի իշխանության համար, կոնկրետ ուղերձ: Ավելին, Մոսկվան հարկ համարեց հավելել, որ չեն պատրաստվում արտահանձնել Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ: «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին՝ օրերս հայտնեց. «ՌԴ իրավապահ մարմինները հարցում են ստացել միջազգային հետախուզման մեջ գտնվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ. այս պահին այն գտնվում է քննարկման փուլում»: Ըստ աղբյուրի, սակայն, նախնական որոշում կա, որ «արտահանձնման հարցումը կմերժվի, քանի որ պարզվել է, որ Միքայել Հարությունյանը 2002թ.-ից ունի ռուսական անձնագիր»: Դիվանագիտական ապտակը մյուս ապտակի հետևից... Ինչպե՞ս է Փաշինյանը դուրս գալու հայ-ռուսական հարաբերություններում այս խառնաշփոթից՝ դժվար է պատկերացնել: Սպասենք իրադարձությունների զարգացմանը: Թամար Բագրատունի

դիտվել է 113 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am