Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ. Որոնք են օրակարգի հիմնական խնդիրները

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Մոսկվայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հատկանշական է փաստը, որ ՀՀ վարչապետի` ՌԴ այցը հաջորդում է մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև հանդիպմանը: Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 1-ին Պուտինն ու Ալիևը Մոսկվայում հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել նաև ԼՂ հակամարտության հետ կապված: Ենթադրվում է` այս թեմային անդրադարձ կլինի նաև Պուտին-Փաշինյան հանդիպմանը: Ասել է, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման կամաց-կամաց վերադառնում է օրակարգ: Ու թեև դեռ Փաշինյան-Ալիև հանդիպում չի նշմարվում, բայց և ակնհայտ է, որ ՌԴ-ն այս հարցում ձեռքերը ծալած չի նստելու` փորձելով, այնուամենայնիվ, գործընթացն առաջ մղել: Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի հիմնական խնդիրներից մեկն էլ, ենթադրվում է, լինելու են հայաստանյան ներքաղաքական զարգացումները, մասնավորապես մարտի 1-ի քրեական գործը, դրա շրջանակներում մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելը: Ու թեև նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր` այդ ամենը Հայաստանի ներքին գործն է, իսկ իրենք ցանկանում են, որ «այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքի վրա», այնուամենայնիվ, ակնհայտ է` ռուսական կողմն այնքան էլ գոհ չէ ՀՀ-ում կատարվող իրավիճակից: Եվ այս առումով Փաշինյանի և Պուտինի հանդիպումը հեշտ չի լինելու: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, երեկ անդրադառնալով Քոչարյանի ծննդյան օրը Պուտինի շնորհավորանքին, ասել է. «Ընդհանրապես, հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին, ես կարող եմ ասել, որ ինքը մարդկային կապերը շատ է գնահատում և պահպանում է աշխարհի տարբեր երկրների ներկա և նախկին ղեկավարների հետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Մшրդшսպան ադրբեջանցիներին դուք թողել եք՝ Ջերմուկից հանգիստ հեռանան․ Անժելա Թովմասյան (video) ՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել է ՇՏԱՊ․ Զինված ադրբեջանցուց տուժած Անի Ավետիսյանը հերքում է ադրբեջանցու ցուցմունքը (video) «Я требую ответа Алиева: азербайджанский солдат встанет перед армянским судом», - генерал (video) ԱՊՀ-ում շատ վտանգավոր բան է եղել․․․ Փաշինյանն արդեն շտապում է, այլապես․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Ձեզ ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխվելու է․․․ տնային կալանք կտան, ու․․․ փաստաբան (video) #ՈՒՂԻՂ․ «Ինձ գցել է կառավաթի վրա ու խփել․․․»․ սարսափելի մանրամասներ՝ զինված ադրբեջանցու հարձակումից (video) Խաղեր չտա՛ք․ ԱՄՆ-ն Ուկրաինան պետք է հանձնի Ռուսաստանին․․․ իրավիճակը նոր թափ է ստանում (video) Մի՛ ստիպեք՝ զբաղվեմ Նիկոլի հոգեվերլուծությամբ․ Արթուր Խաչատրյանի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա խոսքին (video) Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը Խաբու՛մ ես․․․ հենց հիմա ասա՝ ինչ ես Ալիևի հետ պայմանավորվել Թուրքմենստանում․ Աբովյանը՝ Փաշինյանին (video) Քեմալ Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ՝ նոր «թեստ-դրայվի» միջոցով մարդկանց տրամադրություններն ուսումնասիրելու նպատակով. Արմեն Հովասափյան Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ Շարմազանով Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ Գալստյան Իսրայելը թույլ չի տա, որ Հորդանանից արևմուտք արաբական բանակ հայտնվի. Նեթանյահու Եվրոպայի խորհուրդը խախտումներ է հայտնաբերել Թուրքիայի հոգեբուժական հիվանդանոցներում և միգրացիոն կենտրոններում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունն այդ ժամանակ վատացավ․ ի՞նչ պայմաններում են պահում նախագահին (video) Ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել. Վարուժան Գեղամյան Միկոյանը ձայնագրություն միացրեց․ «Երբ Քոչարյաները հայտնվում են պադվալում, դա ավարտվում է հաղթանակով» (video) Հրդեհ՝ Երևանում Բաքվի բանտում չունենք Արցախի ղեկավարությունից հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում՝ ունենք․ Բագրատ Միկոյան Ալիևը ճնշել է Փաշինյանին՝ մեղքերդ լսի՛ր, պիտի խոստացածդ կատարես․ Արթուր Խաչատրյան (video) Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ժողովին Շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում. Գագիկ Ծառուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am