«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ խորհրդարանական կամ ավագանու ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահի պաշտոնը զբաղեցրել են դպրոցների, մանկապարտեզների տնօրենները, որոնք հիմնականում առաջադրվում էին ՀՀԿ-ի կողմից: Եւ այս տարիների ընթացքում վերջիններս մեծ պատրաստակամությամբ են իրականացրել իրենց առջեւ դրած խնդիրը` ՀՀԿ օգտին ապահովելով քվեներ, իհարկե, կամ անձամբ դիմելով ընտրակեղծիքի կամ աչք փակելով կեղծիքների վրա:
Սակայն թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել: Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ սկսվել է ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների, նախագահների կազմակերպման գործընթացը: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մի շարք դպրոցների կամ այլ կրթօջախների ՀՀԿ-ական տնօրեններ, որոնք նախկինում եղել են հանձնաժողովի նախագահներ, հրաժարվում են ստանձնել այդ պաշտոնը: Մի կողմից` ՀՀԿ-ն թեկնածու չունի, մյուս կողմից` նրանք վախենում են, որ ընտրախախտում կանեն ու կհայտնվեն ճաղավանդակներից այն կողմ»:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը