«Փաշինյանը նստել է այն մեքենան, որը քշել չգիտի». Աշոտյան

Հայաստանի քաղաքացիները գործող կառավարությունից կոնկրետ արդյունքներ են սպասում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։«Կարծում եմ՝ անցած 100 օրը բավականաչափ ժամանակ էր կառավարության համար, որպեսզի ինքնին իր գոյության փաստը, համեմատելով նախկին իշխանությունների գոյության հետ, իր համար մաքսիմալ PR դիվիդենտներ շահելու համար օգտագործի։ Հայաստանի քաղաքացիները գործող կառավարությունից սպասում են կոնկրետ արդյունքներ եւ չեն կարող բավարարվել թեւավոր խոսքերով, ինչպես, ասենք, «բա Սերժի ժամանակ ինչի՞ չէիք խոսում»-ի, «Բա Սերժի ժամանակ լա՞վ էր»-ի տեսքով: Այո՛, շատ դեպքերում նաեւ լավ էր, շատ դեպքերում նաեւ խոսում էին տարբեր մարդիկ, որոնք այսօր էլ քննադատում են գործող կառավարությանը»,- նշեց նա։ Արմեն Աշոտյանը քարոզչական ու մանիպուլյացիոն հնարք է համարում այն հարցադրումները, թե նախկինում ՀՀ-ում չէին խնդիրները կարգավորվում, այլ դրսում, քանի որ ՀՀ իշխանությունները լեգիտիմություն չունեին․ «Այս քարոզչական հնարքն օգտագործվում է բազմաթիվ արևմտամետ ասոցիացիաներ ունեցող ԶԼՄ-ների կողմից։ Եթե կարծում եք, որ քարոզչական ու մանիպուլյացիոն նպատակներ հետապնդող նյութերով արտաքին քաղաքականություն կառուցելը ճիշտ է, ապա սխալվում եք»,- շարունակեց Աշոտյանը։ Ըստ պատգամավորի՝ լեգիտիմացման կապիտալիզացիան որպես փաստ ներկայացնելը Բրյուսելում չի ստացվել. «Ես որքանով գիտեմ մամուլից եւ ոչ միայն մամուլից, այս լեգիտիմացման կապիտալիզացիան որպես փաստ ներկայացնելը Բրյուսելում չի ստացվել, որովհետեւ Բրյուսելում բարձրաստիճան պաշտոնյաները մեր վարչապետին ասել են, որ Բրյուսել եկած ՀՀ բոլոր պաշտոնյաներին դիտարկել են որպես լեգիտիմ։ Ոչ լեգիտիմ ղեկավարների հետ համաձայնագիր չէին կնքի։ Հայաստանի կառավարությունը չունի ֆանտաստիկ լեգիտիմություն, ինչպիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է»,- հավելեց նա: Հարցին, որ սուպերվարչապետական համակարգը ՀՀԿ-ն էր հաստատել, ավելին՝ ժամանակին հերքում էր, թե նման բան կա, իսկ հիմա պարզապես վարչապետ Փաշինյանն օգտվում է Սահմանադրությամբ իրեն տրված հնարավորություններից, Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Փաշինյանը նստել է այն մեքենան, որը քշել չգիտի»։

դիտվել է 43 անգամ
Լրահոս
ՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել է ՇՏԱՊ․ Զինված ադրբեջանցուց տուժած Անի Ավետիսյանը հերքում է ադրբեջանցու ցուցմունքը (video) «Я требую ответа Алиева: азербайджанский солдат встанет перед армянским судом», - генерал (video) ԱՊՀ-ում շատ վտանգավոր բան է եղել․․․ Փաշինյանն արդեն շտապում է, այլապես․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Ձեզ ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխվելու է․․․ տնային կալանք կտան, ու․․․ փաստաբան (video) #ՈՒՂԻՂ․ «Ինձ գցել է կառավաթի վրա ու խփել․․․»․ սարսափելի մանրամասներ՝ զինված ադրբեջանցու հարձակումից (video) Խաղեր չտա՛ք․ ԱՄՆ-ն Ուկրաինան պետք է հանձնի Ռուսաստանին․․․ իրավիճակը նոր թափ է ստանում (video) Մի՛ ստիպեք՝ զբաղվեմ Նիկոլի հոգեվերլուծությամբ․ Արթուր Խաչատրյանի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա խոսքին (video) Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը Խաբու՛մ ես․․․ հենց հիմա ասա՝ ինչ ես Ալիևի հետ պայմանավորվել Թուրքմենստանում․ Աբովյանը՝ Փաշինյանին (video) Քեմալ Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ՝ նոր «թեստ-դրայվի» միջոցով մարդկանց տրամադրություններն ուսումնասիրելու նպատակով. Արմեն Հովասափյան Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ Շարմազանով Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ Գալստյան Իսրայելը թույլ չի տա, որ Հորդանանից արևմուտք արաբական բանակ հայտնվի. Նեթանյահու Եվրոպայի խորհուրդը խախտումներ է հայտնաբերել Թուրքիայի հոգեբուժական հիվանդանոցներում և միգրացիոն կենտրոններում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունն այդ ժամանակ վատացավ․ ի՞նչ պայմաններում են պահում նախագահին (video) Ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել. Վարուժան Գեղամյան Միկոյանը ձայնագրություն միացրեց․ «Երբ Քոչարյաները հայտնվում են պադվալում, դա ավարտվում է հաղթանակով» (video) Հրդեհ՝ Երևանում Բաքվի բանտում չունենք Արցախի ղեկավարությունից հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում՝ ունենք․ Բագրատ Միկոյան Ալիևը ճնշել է Փաշինյանին՝ մեղքերդ լսի՛ր, պիտի խոստացածդ կատարես․ Արթուր Խաչատրյան (video) Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ժողովին Շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում. Գագիկ Ծառուկյան Մեր հարկերի հաշվին 60 քննիչ ներգրավվել են վաղեմության ժամկետը լրացած այս գործին․ Օրբելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am