«Միայն թույլ մարդը կարող է մրցակից թեկնածուին վիրավորել». Ծառուկյան

Եթե երեւանցին վստահելով, հավատալով ձայնը տվեց մեր ուժին, ուրեմն իմացեք, որ հաջորդ օրվանից մեր ծրագրերի աշխատանքները սկսվելու են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, «Մոսկվա» կինոթատրոնում Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի անդամների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: «Ամենակարեւորը, առաջնայինը լիֆտերի խնդիրն է, տրանսպորտի խնդիրն է, բնակելի շենքերի կառուցման խնդիրն է: 25-30 տարի Երեւանը երեւանցիների համար չի կառուցում, կառուցվում է որպես բիզնես: Այսօր Հայաստանի բնակչության 40 տոկոսը պետականորեն ճանաչված է աղքատ, 40-45-ը՝ միջին: Այսինքն ստացվում է, որ միայն փողատերերը պետք է բնակարան առնե՞ն: Բայց բոլորն էլ մեր ժողովուրդն են, պետք է բնակարանի հարց կարգավորվի, որ շահույթը կրկնակի եռակի չլինի, լինի, ասենք 10-20 տոկոս: Այդ դեպքում, մեր հաշվարկներով քմ-ն կլինի մոտավորապես 270 դոլար: Թող 50 դոլար էլ Երեւանը շահույթ ունեն, թող դառնա 330 դոլար, 10 տոկոս էլ բանկին, թող լինի 340 դոլար: Այդ դեպքում բնակարան կարելի է գնել 17 հազար դոլարով»,-հայտարարեց ԲՀԿ առաջնորդը՝ հավելելով, որ ում էլ իր ձայնը տա երեւանցին, իրենք չեն նեղանալու, իրենք եկել են պատասխանատվություն վերցնելու: Ծառուկյանը կոչ արեց ԲՀԿ թեկնածուներին բոլոր մյուս թեկնածուների հետ լինել շատ հարգալից. «Միայն թույլ մարդը կարող է մրցակից թեկնածուին վիրավորել»:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am